Թուրիա Շաուի ثريا شاوي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1936 |
Ծննդավայր | Ֆես, Մարոկկո |
Մահացել է | մարտի 1, 1956 (19 տարեկան) |
Մահվան վայր | Կասաբլանկա, Կասաբլանկա, Մարոկկո |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | լիբիա-բերբերական լեզուներ |
Մասնագիտություն | օդաչու |
![]() |
Թուրիա Շաուի (արաբ․՝ ثريا الشاوي, ֆր.՝ Touria Chaoui, դեկտեմբերի 14, 1936, Ֆես, Մարոկկո - մարտի 1, 1956, Կասաբլանկա, Կասաբլանկա, Մարոկկո)[1], եղել է առաջին արաբ կին օդաչուն[1]։
Թուրիա Շաուին ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Աբդելվահիդի և Զինայի ընտանիքում։ Հայրը թատերական ռեժիսոր է եղել[2] և լրագրող[1]։ Թուրիան կրտսեր եղբայր ուներ՝ Սալլախը, որը ֆրանսիական Վիշի քաղաքում նկարիչ էր[2]։ 1948 թվականին ընտանիքը Ֆեսից տեղափոծվել է Կասաբլանկա[2]։ Նույն թվականին նա նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսոր Անդրե Զվոբադայի «Յոթերորդ դարպասներ» կինոնկարում[1]։ Ադ կինոնկարը թողարկվել է երկու տարբերակով՝ ֆրանսիական և արաբական։ Երկրորդ տարբերակը, որտեղ նկարահանվել է Թուրիան, չի պահպանվել[2]։
1950 թվականին հայրը Թուրիային գրանցել է Մարոկոյի Թիլ Մելիլի օդաչուական դպրոցում[2]։ Դպրոցում կարող էին սովորել միայն ֆրանսիացի զինվորականները, և մարոկկացիների՝ հատկապես կանանց ուսման համար պայմաններ չկային։ Թուրիայի դպրոց ընդունվելը դժգոհության ալիք է բարձրացրել։ Դպրոցում ընդունել են աղջկա դիմումը, այն հույսով, որ նա շուտով կհրաժարվի ուսումից[2]։ Աղջիկը սովորել է մեկ տարի և 15 տարեկանում ստացել օդաչուի վկայական[2]։ Որպես առաջին արաբ կին օդաչուի Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ V-ը հրավիրել է Թուրիային ընդունելության[1]։
1954 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Թուրիայի վրա երկու անհաջող մահափորձ էր կատարվել[3]։ 1956 թվականի մարտի 1-ին Թուրիա Շաուին սպանել են երկու անգամ կրակելով գլխին[2][3]։ Նրան թաղել են Կասաբլանկայում[2]։ Նրա սպանության մի քանի վարկած կա, բայց սպանությունը այդպես էլ չի բացահայտվել[2]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրիա Շաուի» հոդվածին։ |
|