Թուրփալ-Ալի Բիսուլթանով

Թուրփալ-Ալի Բիսուլթանով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Դանիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 14, 2001(2001-10-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Չեչնիա, Ռուսաստան
Քաշ՝87 կիլոգրամ

Թուրփալ-Ալի Ալվիևիչ Բիսուլթանով (հոկտեմբերի 14, 2001(2001-10-14)[1], Չեչնիա, Ռուսաստան), հունահռոմեական ոճի դանիացի ըմբիշ, Դանիայի պատանիների չեմպիոն, Եվրոպայի պատանիների չեմպիոն, 2022 թվականին Եվրոպայի չեմպիոն[2], 2021 թվականի սկանդինավյան առաջնության հաղթող, Բելգրադում 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Փարիզում 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հանդես է գալիս միջին քաշային կարգում (մինչև 87 կգ): Մարզվում է Հերնինգ քաղաքի ըմբշամարտի ակումբում[3]։ 2018 թվականին դարձել է Դանիայի չեմպիոն հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում[4]։ 2021 թվականի սեպտեմբերին Նիկյոբինգ-Ֆալստեր քաղաքում (Դանիա) Բիսուլթանովը հաղթել է «Թոփ վարպետներ» մրցաշարում[5]։ Հաջորդ տարի կրկնել է իր հաջողությունն այս մրցաշարում[6]։

Օլիմպիական խաղերում Բիսուլթանովն առաջին մենամարտում պարտվել է այս խաղերի ապագա չեմպիոն Բուլղարիայի ներկայացուցիչ Սեմյոն Նովիկովին։ Սփոփիչ շարքում Բիսուլթանովը հաղթել է վրացի Լաշա Գոբաձեին, հունգարացի Դավիթ Լոշոնցիին և նվաճել օլիմպիական բրոնզը[7]։

Ազգությամբ չեչեն է։ Եղբայրը՝ Ռայբակը զբաղվում է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտով և Եվրոպայի չեմպիոն է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://news.sportbox.ru/Vidy_sporta/greko_rimskaya/Turpal_Ali_Bisultanov__Bor_ba_greko_rimskaja___14_10_2001_
  2. the-sports
  3. 3,0 3,1 Абдулаев2
  4. Чечен-инфо
  5. Абдулаев, Мовлади Абуязидович (2021-09-19). «Турпал Бисултанов выигрывает «Тор Мастерс»». Энциклопедия чеченского спорта (ռուսերեն). Վերցված է 2021-09-23-ին.
  6. Мовлади Абдулаев (2022-10-04). «Турпал Бисултанов выигрывает «Тор Мастерс-22»». Энциклопедия чеченского спорта (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-23-ին. Վերցված է 2022-10-23-ին.
  7. Абдулаев3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրփալ-Ալի Բիսուլթանով» հոդվածին։