![]() | |
![]() Ադրբեջան |
![]() Թուրքիա |
Դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաստատվել են 1992 թվականի հունվարի 14-ին[1]։ Թուրքիան մնում է Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցը նրա անկախության և տարածքային ամբողջականության հաստատման հարցում։
Հենց պատերազմի սկզբից Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, հատկապես Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին։ Քարվաճառի ազատագրումից հետո, Թուրքիան ապրիլի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում հրավիրեց արտահերթ նիստ։ Սակայն անվտանգության խորհուրդը մերժեց Թուրքիայի կողմից առաջարկված ձևակերպումը՝ «Հայաստանի ագրեսիան ընդդեմ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության»։ Ընդունված բանաձևում միայն լուրջ մտահոգություն է արտահայտվում «Լեռնային Ղարաբաղում թշնամական ակտերի աճի վերաբերյալ», իսկ «Հայաստանի ագրեսիայի» մասին ոչինչ չի ասվել։ 1992 թվականի մայիսին հայկական կամավորական ուժերը հարձակվում են Նախիջևանի վրա[2], առաջ է գալիս մի իրավիճակ ըստ որի Թուրքիան կարող էր միջամտել պատերազմին[3]։ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակում է հայ-թուրքական սահմանը, պատճառաբանելով, որ սա պատասխան է «Հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացմանը»։ Թուրքական կառավարությունը խոստանում է բացել սահմանը պայմանով, որ Հայաստանը հրաժարվի հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դուրս բերի զորքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց[4]։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան՝ խողովակաշար կասպյան նավթի թուրքական Ջեյհան (տեղակայված է Միջերկրական ծովի ափին) նավահանգիստ փոխադրելու համար։ Նավթամուղի ամբողջական պաշտոնական բացումը կայացել է 2006 թվականի հուլիսի 13-ին Ջեյհանում[5]։ Սա ԱՊՀ-ում առաջին նավթամուղն է, որը շրջանցում է Ռուսաստանը և սրանում կա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությունը։ Սկզբում նավթամուղի աշխատանքները հերթական անգամ էապես փոխվեցին տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական դասավորության հետևանքով, տարածաշրջանն ընդգրկում է Միջին Ասիան, Կովկասը և Կասպից ծովի ավազանը։ Նավթի զգալի ծավալներով տեղափոխությունը, որը կարող էր իրականացվել Ռուսաստանի տարածքով անցնող Բաքու-Նովոսիբիրսկ նավթամուղ միջոցով, հենց այս փաստն էլ նվազեցնում է նավթամուղի ազդեցությունը տարածաշրջանում։
Nabucco՝ մագիստրալային գազատարի նախագիծ 3300 կմ երկարությամբ, որը Թուրքմենստանից և Ադրբեջանից պետք է գազ մատակարարի ԵՄ երկրներ, նախ և առաջ Ավստրիա և Գերմանիա։ Նախագծային հզորությունը կազմում է տարեկան 26–32 մլրդ կուբամետր գազ։ Նախագծի ենթադրյալ արժեքը կազմում է 7,9€ մլրդ[6]։ Ծրագիրը նախագծվել է 2002 թվականին։ Կառուցումը պլանավորվում էր 2011 թվականին, իսկ ավարտը 2014 թվականին[7]։ Գազատարի մեծ մասը պետք է անցներ Թուրքիայով։
«Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղային ճանապարհ»՝ տրանսպորտային միջանցք, որը միավորում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ճանապարհները։ Շինարարության ավարտի ենթադրյալ ժամանակ է համարվել 2011 թվականը[8]։ Ծրագրի իրականացումը սկսվել է 2007 թվականին։ Ծրագրի շրջանակներում երկաթգիծը պետք է Վրացական Ախալքալաք կայարանից ուղևորվեր Կարս քաղաք, այս ճանապարհը կազմում է 98 կմ, որից 68 կմ կազմում է թուրքական սահմանը, իսկ 30 կմ վրացական[9]։
Թուրքիան այս ոլորտում հանդիսանում է Ադրբեջանի հիմնական գործընկերը։ 1992 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը Թուրքիայի հետ կնքեց ռազմական համագործակցության պայմանագիր, որը այդ ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ էր[10]։ Ադրբեջանի զինված ուժերը բազում ոլորտներում սերտորեն համագործակցում է Թուրքիայի զինված ուժերի հետ[11]։ Թուրք դասախոսները վարժում են հատուկ նշանակության այնպիսի ջոկատներ որոնցից է օրինակ՝ Ադրբեջանի ՌԾՆ ծովային դիվերսիոն-հետախուզական բրիգադը[12]։
Ադրբեջան[13]՝
Թուրքիա[16]։
2000-ական թվականներին Ադրբեջանը թուրքական արտադրանքի սպառման համար դարձավ կարևոր շուկա։ Թուրքական ապրանքների օրական արտհանումը Ադրբեջան 2001-ից 2011 թվականը 225 մլն դոլարից աճել է և հասել 2064 մլն դոլարի[21]։