Թուրքական մաֆիա |
---|
Թուրքական մաֆիա (թուրքերեն՝ Türk mafyası), ընդհանուր տերմին` նշանակելու Թուրքիայում հիմնված և (կամ) Թուրքիայի նախկին քաղաքացիներից կազմված հանցավոր կազմակերպությունները։ Թուրքական ծագմամբ հանցավոր խմբերը գործում են ամբողջ Արևմտյան Եվրոպայում (որտեղ գոյություն ունի թուրքական ուժեղ ներգաղթյալ համայնքներ) և ավելի քիչ՝ Միջին Արևելքում։ Թուրքական հանցավոր խմբերը մասնակցություն ունեն հանցավոր գործունեության լայն շրջանակներում։ Միջազգայնորեն ամենակարևորը թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է, հատկապես հերոինի։ Հերոինի վաճառքի ընթացքում նրանք համագործակցում են բուլղարական մաֆիոզ խմբերի հետ, որոնք հերոինը տեղափոխում են այլ երկրներ, ինչպես օրինակ Իտալիա[1]։ Հանցավոր գործողությունները, ինչպիսիք են թմրանյութերի այլ տեսակների ապօրինի շրջանառությունը, ապօրինի մոլեխաղերը, թրաֆիքինգը, մարմնավաճառությունը կամ շորթումը կատարվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ եվրոպական երկրներում, որտեղ կան թուրքական մեծ համայնքներ, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Ալբանիան և Միացյալ Թագավորությունը։
Թուրքական խմբավորումներն ու մաֆիաները համագործակցում են նաև Լազ, Զազա և Քրդական խմբավորումների հետ։ Որոշ թուրքական հանցախմբեր ընդունում են ոչ թուրք անդամների։ Որոշ թուրքական հանցավոր կազմակերպություններ ծագում են երկու տարածաշրջաններում՝ Տրապիզոն նահանգ՝ Թուրքիայի հյուսիս-արևելքում` Սև ծովի ափին և երկրի հարավում գտնվող Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում։
Թուրքական մաֆիան 1970-ականներին խառնված էր զենքի առևտրի մեջ, 1980-ականներին` հերոինի առևտրի, այնուհետև զբաղվել է մաքսանենգությամբ[2]։
Բեքիր Ցելենկը եղել է թուրքական մաֆիայի կնքահայրերից և մասնակցել Հովհաննես Պողոս II-ի սպանության դավադրությանը[3]։
Թուրքական մաֆիայի որոշ անդամներ կապ ունեն Խորքային պետության հետ, ներառյալ Ազգային հետախուզական կազմակերպությունը (ԱՀԿ), ինչպես նաև «Գորշ գայլերը»[4]։ Այս կապերը հանրային են դարձել Սուսուրլուկ սկանդալի ժամանակ[5][6][7]։
Թուրքերից կազմված հանցավոր խմբերը գործում են ամբողջ երկրում և մեծ թվով էթնիկ թուրք բնակչություն ունեցող համայնքներում։ Որոշ թուրքական հանցավոր խմբավորումներ ամուր կապեր ունեն կոռումպացված քաղաքական գործիչների և տեղի իրավապահ մարմինների կոռումպացված անդամների հետ։ Նրանք ակտիվ են կազմակերպված հանցավորության տարբեր բաժիններում և հաճախ կարող են կապված լինել քաղաքական մոտիվներով խմբերի հետ, ինչպիսիք են «Գորշ գայլերը»։ Հատկապես դա կարող է պատահել ներգաղթյալների թուրքական համայնքների հանցագործների հետ[8]։ Հզոր և կարևոր թուրքական հանցավոր կազմակերպությունները հիմնականում լինում են Տրապիզոնի մարզում[9] և ընդգրկում են ինչպես թուրք, այնպես էլ լազ բնակչության անդամներ։
Նույնիսկ եթե թուրքերից կազմված հանցավոր խմբերը գալիս են ամբողջ երկրից, նրանց համեմատաբար մեծ քանակությունը ծագում է Թուրքիայի սևծովյան շրջանից։ Թուրքերից և լազերից կազմված այս խմբերը հատկապես ուժեղ են հենց երկրում։ Արևելյան Սևծովյան հանցագործությունների ղեկավարները, ինչպիսիք են Alaattin Çakıcı-ը, հայտնի են նրանով, որ կապ ունեն կամ հանդիսանում են «Գորշ գայլեր» խմբի քաղաքական մոտիվներով անդամներ[10]։
Դեպի Լոնդոն Կիպրոսցի թուրքերի էական ներգաղթից հետո կիպրական թուրքերից կազմված հանցավոր խմբավորումներ են ստեղծվել բանվորական թաղամասերում։ Հիմնականում թմրանյութերի ապօրինի շրջանառության, զինված կողոպուտի, փողերի լվացման մեջ ներգրավված այս կլաններն ավելի շատ ընդհանրություններ են ունեցել ավանդական սպիտակ բրիտանական հանցագործ ընկերությունների հետ, քան թուրքական մաֆիայի։
Էթնիկապես քրդական հանցավոր խմբավորումները որոշ ծագում ունեն Թուրքիայի հարավարևելյան Անատոլիայի տարածքում։ Ենթադրվում է, որ այս խմբերը հիմնականում տոհմական հիմքերով են և ենթադրվում է, որ նրանց եկամտի հիմնական աղբյուրը հերոինի և զենքի վաճառքն է։ Այդ առաջնորդների որոշ խմբեր, ինչպիսին էր Հուսեյն Բայբաշինը, ակտիվ գործունեություն են ծավալել Արևմտյան Եվրոպայի երկրներում, հատկապես Մեծ Բրիտանիայում։ Որոշ թուրքական աղբյուրներ նրանց մեղադրում են Քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ, սակայն իշխանությունները երբեք չեն հաստատել[11]։
Չնայած էթնիկ զազա խմբերը բուն Թուրքիայում ուշագրավ չեն, այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ստեղծվել են Ալևի Զազա ներգաղթյալների մեծ համայնքներ։ Այս համայնքների հանցավոր խմբավորումները կապ ունեն այլ թուրք և քուրդ հանցագործ պետերի հետ և մասնակցում են թմրանյութերի վաճառքին ու պայմանագրային սպանություններին։ Օրինակ` Լոնդոնում դաժան տուրֆ պատերազմը թուրքական հանցախմբերի միջև, ինչպիսիք են, այսպես կոչված, Տոտենհեմի տղաները և Հաքնի թուրքերը։ Տոտենհեմի տղաները և Հաքնի թուրքերը հիմնականում քրդական ավազակախմբեր են, սակայն նրանց մեջ կան նաև որոշ թուրք անդամներ[12]։