Թուրքիայի ներխուժումը Իրաք (2007-2008) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թուրք-քրդական հակամարտություն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Թուրքիա | Քրդական բանվորական կուսակցություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Յաշար Բյույուկանիտ | Բահոզ Էրդալ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
10 000 զինվոր | 5000—6000 զինյալ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
27 զոհ | 724 զոհ |
Թուրքիայի ներխուժումը Իրաք (2007-2008), Թուրքիայի կողմից Իրաքի (Իրաքյան Քուրդիստանի) տարածքում իրականացվող ռազմական գործողությունների շարք։ Ծածկագրային անվանումը՝ «Արև» գործողություն (թուրքերեն՝ Güneş Harekatı)[1][2][3][4][5]:
2007 թվականի հոկտեմբերին Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները Իրաքի սահմանային շրջաններից հարձակում իրականացրեցին թուրք զինվորների վրա։ Մի անգամ թուրքական ստորաբաժանումը դարանի մեջ ընկավ և տվեց 13 զոհ[6]։ Դրան պատասխան Թուրքիան սահմանին կենտրոնացրեց գրեթե 50-60 հազար զինվորների։ Թուրքիայի ՌՕՈՒ-ն օդից մի քանի հարված հասցրեց Իրաքի սահմանի մոտ գտնվող ՔԲԿ-ի բազաներին, իսկ թուրքական հատուկ ծառայությունները մի քանի անգամ հատեցին Իրաքի սահմանը ռազմական գործողություններ կատարելու համար, սակայն լայնամասշտաբ հարձակում Իրաքի տարածքում թուրքական իշխանությունները չիրականացրեցին[7]։
Իրաքյան Քուրդիստանի կանոնավոր ռմբակոծումն ու գնդակոծումը սկսվեց սեպտեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծից անմիջապես հետո, որը թույլ էր տալիս մի տարվա ընթացքում օգտագործել բանակը երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով[8]։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի ավիացիան F-16 ինքնաթիռներով սկսեց ռմբակոծել Քուրդիստանի բանվորական կուսակցության դիրքերին։ Օդային գործողությունը իրականացվեց երեք ժամվա ընթացքում, թուրքական ժամանակով 01:00 (UTC+2) մինչև 04:15 Զապ, Այասին, Հայքուրք շրջաններում։ Իրաքյան կողմի տվյալներով այդ թռիչքի ընթացքում սպանվել է կին։ ՔԲԿ-ի զինյալների կորուստների մասին չի հաղորդվել։ Ավիացիայի հետ մեկ տեղ սահմանակից տարածքներում ռազմական գործողության ընթացքում օգտագործվում էր հետևակային ուժերի ծանր հրետանի, որը մասսայական հարվածներ է հասցրել նախքինում հատնվաբերված թիրախներին[9]։ Թուրքական զինվորների տվյալներով[10], Իրաքի հյուսիսում ՔԲԿ-ի զինյալների թիվը կազմում է մոտ 3500 մարդ։ Թուրք-իրաքական սահմանին ձգված թուրքական զորքերի քանակը կազմում է մոտ 100 հազար զինվոր և սպա[11]։
Պաշտոնական տվյալներով 2007 թվականի դեկտեմբերի 18-ին թուրքական զորքերը ներխուժեցին Հյուսիսային Իրաք, ՔԲԿ-ի զինյալների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողության պատրվակով։ Թուրքիայի զինված ուժերի մոտ 300 մարդ Գալերա շրջանի մոտ հատեցին Իրաքի հետ սահմանը և խորացան դեպի երկրի խորքը մոտ 2-3 կիլոմենտր, չհանդիպելով ոչ մի լուրջ դիմադրության։ Գործողությունը տևեց մոտ 15 ժամ[11]։
Հունվարի 4-ին Իրաքի հյուսիսում թուրքական ՌՕՈՒ-ն ռմբակոծեց 70 քրդական օբյեկտների։ Թուրքական զինվորների հաղորդմամբ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել։ Ավիաթռիչքին մասնակցեց 5 ինքնաթիռ։ Թուրքիական ավիացիան ռմբակոծեց մի քանի թաքստոց Ավազին-Բասյանա և Հակուրա շրջաններում[8]։
Փետրվարի 21-ի երեկոյան թուրքական բանակը ձեռնամուխ եղավ Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ ցամաքային ռազմական գործողությունների անցկացմանը։ Իրաքի տարածքում ցամաքային ստորաբաժանումների կողմից ներխուժումը ուղեկցվում էր հրետանիով ու օդային աջակցությամբ։ Ութ ժամվա ընթացքում հրետանին ու Թուրքիայի ՌՕՈՒ-ը հարվածներ հասցրին Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) բազաներին։ Հրետանային նախապատրաստությունից մի ժամ անց 10 հազար թուրք զինվորներ մտան Իրաք[12]։ Երկու օրվա մարտերի ընթացքում թուրքական բանակին հաջողվեց ոչնչացնել տասնյալ քուրդ զինյալների։ Քչդալամ բանվորական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Բահոզ Էրդալը կոչ արեց Թուրքիայի տարածքում ապրող քրդերին ռազմական ապստամբություն բարձրացնել իշխանությունների դեմ, որպեսզի կանխվի Հյուսիսային Իրաք ներխուժումը.
Եթե նրանք ցանկանում են վերացնել մեզ, ապա մեր երիտասարդությունը պետք է կյանքը թուրքական քաղաքներում դարձնի անտանելի[13]:
Ցամաքային գործողություն սկսելուց երկու օր անց հյուսիսային Իրաքից դուրս բերվեց առաջին թուրքական ռազմական ստորաբաժանումը։ Շարասյունը՝ բաղկացած 100 բեռնտարից հեռացավ Իրաքի Չուկուրջա գավառի Հաքքարի նահանգից տեղական ժամանակով մոտ 19:30-ի սահմաններում։ Այդ ժամանակ ցամաքային գործողությունների շրջանակում փետրվարի 25-ին թուրքական բանակին հաջողվեց 25 կիլոմետր առաջխաղացում ունենալ հյուսիսային Իրաքում, որտեղ տեղակայված էին ՔԲԿ-ի հենակետային բազաները։ Գործողությունը սկսելուց րոպեյից, երեք օրվա մարտերի արդյունքում զոհվեց Քրդական բանվորական կուսակցության 153 զինված անդամ ու 17 թուրք զինծառայող[14]։
Փետրվարի 24-ին մարտերի ընթացքում քուրդ զինյալները խոցեցին թուրքական ռազմական ուղղաթիռ։ Անկարան հաստատեց ռազմական գործողությունների ժամանակ ուղղաթիռի կործանման փաստը, հայտարարելով, որ միջադեպը տեղի է ունեցել «անհայտ պատճառներով»։
Փետրվարի 29-ին Թուրքիան հայտարարեց Իրաքի տարածքում ցամաքային գործողությունների ավարտի մասին։ «Որոշվեց, որ գործողությունը ծառայել է իր նպատակին, և փետրվարի 29-ի առավոտյան մեր զորքերը վերադարձան իրենց բազաները», — ասվում է թուրքական Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։ Նախնական տվյալներով, փետրվարի 28-ին ռազմական գործողությունների ընթացքում զոհվեց 27 թուրք զինծառայող։ Թուրք զինվորների տվյալներով, ոչնչացվել է գրեթե 240 քուրդ զինյալ (չհաշված օդային ռմբակոծման արդյունքները), ԱՄՆ-ի տվյալներով՝ 724: Ռազմական հրամանատարությունը զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում թուրք զինվորները կրկին կուղղարկվեն Իրաքի հյուսիս[15]։