Թոփհանե շատրվան

Թոփհանե շատրվան
Տեսակկառույց
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԹոփհանե
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Հիմնադրված է18-րդ դար
ՃարտարապետQ128756684?
Քարտեզ
Քարտեզ
Թոփհանե շատրվանը 1890-1900 թվականներին։

Թոփհանե շատրվան (թուրքերեն՝ Tophane Çeşmesi), հանրային շատրվան, աղբյուր Ստամբուլում, որը կառուցվել է 18-րդ դարում օսմանյան սուլթան Մահմուդ I-ի կողմից։ Շատրվանը կառուցվել է օսմանյան ռոկոկո ճարտարապետական ոճով և գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի Թոփհանե թաղամասում։

Հանրային շատրվանը, որը նախատեսված էր ճանապարհորդների և քաղաքաբնակների ջրային պաշարը բավարարելու համար, կառուցվել է Մահմուդ I սուլթանի հրամանով, որը կառավարել է 1730-1754 թվականներին[1][2][3]։ Շատրվանը կառուցվել է 1732 թվականին։ Այդ ժամանակ մեծ նշանակություն էր տրվում նմանօրինակ շատրվանների կառուցմանը։

Թոփհանե շատրվանը գտնվում է Թոփհանե հրապարակում, որը ձևավորվում է Թոփհանե Իսքելեսի և Նեջաթիբեյ փողոցների հատման վայրում[1]։ Շատրվանի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Քըլըչ Ալի փաշա մզկիթը և Թոփհանեի արհեստանոցները, հյուսիս-արևելքում՝ Նուսրեթիե մզկիթը և Բոսֆորի նեղուցը՝ հարավ-արևելքում[2]։

Շատրվանը երկու անգամ վերակառուցվել է։ Առաջին անգամ շատրվանը վերակառուցվել է 1837 թվականին, որի արդյունքում կառույցի տանիքն ամբողջությամբ փոփոխվել է։ Վերակառուցման արդյունքում հարթ տանիքը դարձել է սանդղավանդե։ Երկրորդ վերակառուցումը տեղի է ունեցել 1956-1957 թվականներին, երբ շինարարությունն սկսվել է քաղաքային ճարտարապետության վերափոխումների արդյունքում։ Կառույցի տանիքն ու լայն քիվերն համապատասխանեցվել են կառույցի իրական չափերին, որոնք պատկերված էին փորագրությունների վրա[2][3]։

2006 թվականին թուրքական խոշոր կոնգլոմերատներից մեկն զբաղվել է շատրվանի վերակառուցմամբ և մաքրմամբ։ Արդյունքում, շատրվանը վերագործարկվել է որպես խմելու ջրի աղբյուր[1][4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանը կառուցվել է որպես առանձին կառույց՝ «հրապարակային շատրվանի» ոճով (թուրքերեն՝ meydan çeşmesi): Շատրվանը հանդիսանում է առանձին հուշարձան, սակայն ճարտարապետական տեսանկյունից ներառված է Քըլըչ Ալի փաշա մզկիթի համալիրի մեջ (կառուցվել է 1580 թվականին), որը գտնվում է շատրվանին կից։ Ընդհանուր առմամբ, շատրվանն ունի քառակուսու տեսք։ Ստորին հատվածում շատրվանն ունի ութանիստ կառուցվածք, որը բարձրանալով վեր ձեռք է բերում քառակուսու ձև[1]։

Շատրվանը կառուցվել է պալատական ճարտարապետ Մեհմեդ աղայի կողմից։ Կառուցվել է օսմանյան ռոկոկո ճարտարապետական ոճով, որը բնորոշ է օսմանյան կակաչների դարաշրջանին (1703-1757)[1]։ Շատրվանը զարդարված է զարդաքանդակներով, որը բնորոշում է կլասիցիզմից ռոկոկո ոճի անցնումը։ Նրա արտաքին տեսքը նման է Ահմեդ III-ի և Յուսքյուդարի Ահմեդ III շատրվաններին (1729)[5][6][7]։

Շատրվանի որմնախորշը և աղեղնաձև կամարները կառուցված են օսմանյան ոճով, իսկ քիվը՝ բարոկկո ոճով։ Շատրվանը զարդարված է 23 կարատանոց ոսկե նրբաթիթեղով, որը 2006 թվականին օգտագործվել է Թոփհանե պալատի վերակառուցման ժամանակ[5]։

Շատրվանի քարակոթողի վրա առկա է գրվածք, որը պատկանում է բանաստեղծ Նահիֆիին և պատկերված է արաբական մանրանկարչության ոճով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Akçakaya, Ali. «Tophane Meydan Çeşmesi» (թուրքերեն). İstanbul Büyükşehir Belediyesi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 25 ноября 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 "Tophane Çeşmesi" Արխիվացված 2018-10-26 Wayback Machine.
  3. 3,0 3,1 Aydın, Muharrem (2006-05-16).
  4. "Altın varaklı Tophane Çeşmesi".
  5. 5,0 5,1 Erdal, Sonay. «İstanbul'un 10 Güzel Çeşmesi» (թուրքերեն). Restora Turk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 25 ноября 2016-ին.
  6. "III. Արխիվացված 2014-05-28 Wayback Machine
  7. «Ahmet III Çeşmesi (Üsküdar)» (թուրքերեն). Bağımsız Rehberler. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 25 ноября 2016-ին.