Թոքային սիրտ, աջ փորոքի դիլատացիա է և անբավարարություն ի պատասխան թոքերում անոթային դիմադրության և զարկերակային ճնշման բարձրացման[2]։
Քրոնիկական թոքային սիրտը բերում է աջ փորոքի հիպերտրոֆիայի[3], իսկ սուր թոքային հիվանդությունները բերում են դիլատացիայի .[4]Հիպերտրոֆիան հարմարողական պատասխանն է ճնշման երկարատև բարձացմանը։ Առանձին մկանայինբջիջները ենթարկվում նե փոփոխության՝ աճում են հաստությամբ, ինչը բերում է սրտի կծկման ուժի մեծացման։ Այս ամենը կատարվում է դիմակայելու համար հարաճող անոթային դիմադրությանը։ Դիլատացիան ձգումն է երկարությամբ, որը տեղի է ունենում ի պատասխան թոքային զարկերակի ճնշման սուր բարձրացման[5]։
Որպեսզի դասակարգվի հիվանդությունը որպես թոքային սիրտ պետք է պատճառը լինի թոքային համակարգում։ Երկու պատճառ կա անոթային փոփոխությունների զարգաման։ Մեկը փոփոխություններն են ի պատասխան հյուսվածքային վնասման, մյուսը քրոնիկական հիպօքսեմիայի հետևանքով առաջացած վազոկոնստրիկցիաներն են։ Եթե չբուժվի թոքային սիրտը կարող է բերել մահվան։ Թոքը և սիրտը սերտ կապված են միմյանց հենց։ Ամեն անգամ երբ ունենք սրտի վնասում, հավանականություն կա թոքի վնասման և հակառակը։
Թոքային սրտի ախտանիշները կարող են լինել ոչ սպեցիֆիկ կախված հիվանդության փուլից։ Հիմնական ախտանիշները կապված են արյան կանգով մեծ շրջանառության երակներում[6][7]։ Թոքային սրտի զարգացման զուգահեռ հիմնականաում դրսևորվում են հետևյալ ախտանիշները[8]՝
Թոքային սիրտ հիմնականում առաջանում է ի պատասխան աջ փորոքի հետծանրաբեռնվածության մեծացման, ինչը բերում է աջ փորոքի անվբավարության[8], սակայն մեծամասամբ դեպքերում աջ փորոքը կարողանում է հաղթահարել այդ դիմադրությունը։ Հիմնական պատճառը թոքային սրտի զարգացման ճնշման բարձրացումն է, սակայն գոյություն ունեն նաև այլ գործոններ ևս։ Դրանք են[14]՝
Թոքային սրտի բուժման մեջ օգտագործվում են հետևյալ դեղորայքային խմբերը՝ հակաբիորտիկներ, հակահազային դեղեր, թթվածնաբուժում, միզամուղներ, վազոդիլատատորներ և հակակոագուլյատորներ։ Որոշ հետազոտությունների ցույց են տվել, որ Շենմայի ներարկումները անվատագ են տրադիցիոն բուժման հետ և էֆեկտիվ են թոքային սրտի բուժման մեջ[16]։
Միզամուղները կիրառվում են, որպեսզի իջեցնեն ծանրաբեռնվածությունը սրտի վրա[8]։ Թթվածինը օգտագործվում է հևոցը քչացնելու համար, բացի դրանից թթվածին բերում է արյունատար անոթների հանգստի, ինչն էլ բերում է սրտային անբավարության քչացման[17]։ Հևոցի առկայության դեպքում հիվանդների մեծամասնությունը բրոնխալայնիչների կիրառման կարիք ունեն[8]։Տարաբնույթ դեղորայքներ են փորձարկվել թոքային անոթների ճնշումը իջեցնելու համար։ Օգտագործվում են Կալցիումի անցուղիների պաշարիչներ[18] սակայն այն էֆեկտիվ է ոչ բոլոր դեպքերում և ըստ NICE-ի դրանց օգտագործումը ընդհանրապես խորհուրդ չի տրվում[19]։
Հակակոագուլանտ միջոցները օգտագործվում են այն դեպքում, երբ առկա է երակային թրոմբոէմբոլիա։ ԵՎ ի վերջո ծայրահեղ ծանր թոքային սրտի դեպքում հնարավոր է մեկ կամ երկու թոքի փոխպատվաստում[8]։
ԱՄՆ-ում թոքային սիրտը հանդիպում է 7% բոլոր սրտային հիվանդների մեջ[15]։ Ըստ Weitzenblum թոքային սրտի մահացության հաշվարկումը այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն հանդիսանում է Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության բարդություն[20]։
↑Voelkel, Norbert F.; Quaife, Robert A.; Leinwand, Leslie A.; Barst, Robyn J.; McGoon, Michael D.; Meldrum, Daniel R.; Dupuis, Jocelyn; Long, Carlin S.; Rubin, Lewis J. (2006 թ․ հոկտեմբերի 24). «Right Ventricular Function and Failure Report of a National Heart, Lung, and Blood Institute Working Group on Cellular and Molecular Mechanisms of Right Heart Failure». Circulation. 114 (17): 1883–1891. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.632208. ISSN0009-7322. PMID17060398.