Թոքսուգուն

Թոքսուգուն
Տեսակպալատ
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունՍեուլ և Jeong-dong?
Հասցե서울특별시 중구 세종대로 9904519
ՓողոցSejong-daero?
Ժառանգության կարգավիճակHistoric sites of South Korea?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Թոքսուգուն, պալատական համալիր, գտնվում է Հարավային Կորեայում՝ Սեուլում։ Չոսոն դինաստիայի[1] արքայական ընտանիքի նստավայրն է եղել։

Թոքսուգունը Չոսոն դինաստիայի կառուցած հինգ կարևոր արքայական պալատներից մեկն էր։ Կառույցներից որոշները քարաշեն են։ Դրանով փորձել են կրկնօրինակել արևմտյան ճարտարապետության առանձնահատկությունները։ Թոքսուգունը Սեուլում գտնվող արքայական մյուս հինգ պալատական համալիրների նման ավերվել է Կորեայի գաղութացման ժամանակաշրջանում։ Մինչև օկուպացիան եղած կառույցներից ներկայումս պահպանվել է միայն մեկ երրորդը[2]։

Թոքսուգունը սկզբում եղել է Սոնջոն վանի կամ արքայի ավագ եղբոր՝ արքայազն Վոլսանի նստավայրը։ Այս նստավայրը եղել է արքայական պալատ Իմջինյան պատերազմի ժամանակ, երբ բոլոր մյուս պալատները այրվել էին ճապոնացիների կողմից։ Սոջոն արքան Չոսոնի առաջին վաներից էր, որ հաստատվեց այս պալատում։ Արքա Քվանհեգունը 1608 թվականին թագադրվեց Թոքսուգունում, որից հետո պալատը վերանվանվեց Քյոնունգուն։ Այն բանից հետո, երբ 1618 թվականին վաների նստավայրը փոխադրվեց կրկին վերակառուցված Չհանդոկուն, Թոքսուգունը սկսեց երկրորդական պալատի դեր կատարել և հաջորդ 270 տարիների ընթացքում ստացավ Սոգուն (Արևմտյան պալատ) անվանումը։

1897 թվականին, երբ կայսր Կոջոնը ստիպված եղավ ճապոնացիներից թաքնվել Թոքսուգունի մոտ գտնվող ռուսական դեսպանատանը, նա վերադարձավ Սոգուն և այն կրկին վերանվանեց Քյոնունգուն։ Կորեայի հաջորդ կայսր Սունջոնը վերականգնեց Թոքսուգունի հին անվանումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The 5 Palaces of Seoul». Chosun Ilbo. 2012 թ․ հունվարի 24. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
  2. «일제에 의해 훼손된 옛 덕수궁 터이번엔 미대사관 신축부지로 전락». 오마이뉴스. 2002 թ․ մարտի 12.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքսուգուն» հոդվածին։