Թոֆիկ Կուլիև | |
---|---|
Բնօրինակ անուն | Կուլիև Թոֆիկ Ալեքպեր օղլի |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1917[1][2] Bilgəh, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ |
Երկիր | Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | հոկտեմբերի 4, 2000[1][2] (82 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | tofiqquliyev.musigi-dunya.az |
Ստորագրություն | |
Tofig Guliyev Վիքիպահեստում |
Կուլիև Թոֆիկ Ալեքպեր օղլի (ադրբ.՝ Quliyev Tofiq Ələkbər oğlu, նոյեմբերի 7, 1917[1][2], Bilgəh, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ - հոկտեմբերի 4, 2000[1][2], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1964)։ Ադրբեջանում էստրադա և ջազ ժանրերի հիմնադիրը։
Թոֆիկ Կուլիևը ծնվել է Բաքվում 1917 թվականի նոյեմբերի 7-ին[3]։ 1934-ին ընդունվել է Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիա։ 1936-ին ավարտել է Կոնսերվատորիան։ 1931-ին նա գրել է «Աշակերտ» երգը։ 1935-ին նա սկսեց գործել Մ. Ազիզբեկովի անվան Պետական Դրամատիկական թատրոնում։ Ուզեիր Հաջիբեկովի նախաձեռնությամբ Նա գնում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա `շարունակելու իր կրթությունը։ Այնտեղ նա սկսեց աշխատել որպես դաշնակահար Թֆասմանի ղեկավարած նվագախմբում[4]։ 1939-ին վերադարձել է Բաքու և 1941-ին հիմնադրել է «Կարմիր բանակ» անսամբլը։ Նա 1943-ին երկու մասի բաժանված անսամբլի "Կարմիր ֆլոթը" մասի ղեկավարն էր։ Պատերազմից հետո նա աշխատել է մի շարք թատրոններում։ Նա սկսեց աշխատել կինոյում 20-րդ դարի 40-ական թվականներից։ 1948-ին շարունակել է կրթությունը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ 1951 թվականին ընդունվել է ասպիրանտուրա։ 1954-ին սկսել է դասավանդել Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիայում։ 1958-ին դարձել է ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը, ապա `տնօրենը[5]։