Թռչող Սանտա, անունը գալիս է 1929 թվականի Ծննդյան տոնի օրվանից, երբ նվերների փաթեթները ինքնաթիռից նետվեցին ներքև՝ փարոսի պահապաններին և նրանց ընտանիքի անդամներին Նոր Անգլիայի ափերին։
Մտահղացումը եղել է օդաչու Վիլյամ Վինքափովինը, որը բեռնավորված ինքնաթիռով չվերթի ժամանակ ձյունամրրիկի պատճառով մոլորվեց։ Վերջապես նա նկատեց բարձր փարոսը և ափերի երկայնքով տեղադրված վեց լուսարձակները, որոնք նրան առաջնորդեցին, և նա, դրանց շնորհիվ կողմնորոշվելով, գտավ դեպի տուն տանող ճանապարհը։ Փարոսը պահպանողների աշխատանքը հիացրեց նրան, և[1] ցանկացավ ինչ-որ բանով վարձահատույց լինել նրանց։ Հետագայում Վինքափովը ծրագրեց ստեղծել նմանատիպ լուսավոր կայաններ ափերի երկայնքով։ Վինքափովը ինքն իրեն չի կոչել Սանտա Կլաուս։ Անունը նա ստացել է կայանների բնակիչների կողմից, որոնց այցելում էր։ Շուտով այդ գործում նրան է միանում նաև որդին։ 40 տարի շարունակ գործում է այդ ծրագիրը և[2] փարոսի պահապանները նվերներ են ստանում։ Սկսում են Սանտաների համար տրամադրել ինքնաթիռներ, և նրանց անխափան չվերթները շարունակվում են մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիները։ Ինքնաթիռների փոխարեն հետագայում ստեղծվում են ուղղաթիռներ։ Հիմա նվերների փոխադրումը կատարում են ուղղաթիռները։ Սանտայի հերոս ընկերները շարունակում են իրենց աշխատանքը՝ նվերներ տանելով փարոսի պահապաններին։