Թրեյդ-Յունիոնների կոնգրես, ԹՅԿ (անգլ.՝ Trades Union Congress, TUC), ազգային արհմիությունների կենտրոն, արհմիությունների ֆեդերացիա Անգլիայում և Ուելսում, որոնք ներկայացնում են դրանց մեծամասնությունը։ Իր կազմում ունի փոխկապակցված 48 միություններ, ընդհանուր առմամբ ՝ մոտ 5,5 միլիոն անդամ[2]։ Ստեղծվել է 1868 թվականին, արհմիությունների Մանչեստրի համագումարում։
ԹՅԿ-ի գործունեության հիմքում ընկած է «դասակարգային համերաշխության» գաղափարը։ ԹՅԿ գործադիր մարմինը գլխավոր խորհուրդն է (1869-1921 թթ.՝ պառլամենտական կոմիտե), որը ընտրվում է ԹՅԿ ամենամյա կոնգրեսներում[3]։ 1960-ական թվականներին ԹՅԿ Գլխավոր խորհրդում ավելացել Է ձախ թևի ներկայացուցիչների թիվը։ ԹՅԿ գաղափարապես և կազմակերպորեն կապված է լեյբորիստական կուսակցության հետ։ Կոնգրեսը 1945 թվականին մտել է Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (ԱՏՖ) մեջ, սակայն 1949 թ. ամերիկյան արհմիությունների հետ միասին խզել է կապերը ԱՀՖ-ից և ստեղծել, այսպես կոչված, Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|