Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ | |
---|---|
Տեսակ | poetry award? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1993 |
Պարգևադրող | Poetry Book Society? |
Անվանված է | Թոմաս Սթեռնս Էլիոթ |
Կայք | tseliot.com/prize/about-the-t-s-eliot-prize/(անգլ.) |
Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (անգլ.՝ TS Eliot Prize), պոեզիայի գրական մրցանակ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության ամենամյա ամենահեղինակավոր մրցանակ՝ ի պատիվ բանաստեղծ Թ․ Ս․ Էլիոթի։ Մրցանակը շնորհվում է «նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի համար» սկսած 1993 թվականից, «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից։ 2016 թվականին Մրցանակի ղեկավարումը փոխանցվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի հիմնադրամին (անգլ.՝ TS Eliot Foundation)՝ Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1][2][3]։
Թ․ Ս․ Էլիոթի անգլիական մրցանակից բացի կա համանուն ամերիկյան մրցանակ։ Երկուսն էլ պոեզիայի մրցանակներ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թ․ Ս․ Էլիոթի մրցանակը շնորհվում է սկսած 1997 թվականից, Թրումանի պետական համալսարանի կոմից, ընդ որում՝ համալսարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Սենթ Լուիսում (Միսսուրի)[4][5]։
Թ․ Ս․ Էլիոթի պոեզիայի համար մրցանակը Մեծ Բրիտանիայում երկար տարիներ շնորհվում է «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից և սահմանված է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի» համար[6]։ Մրցանակը ստեղծվել է 1993 թվականին՝ 1953 թվականին Թ․ Ս․ Էլիոթի հիմնած Poetry Book Society ընկերության 40-ամյակի տոնակատարության առթիվ, ի պատիվ ընկերության հիմնադիր անդամներից բանաստեղծ Թ. Ս. Էլիոթի։ Ընկերությունը ստեղծվել է «պոեզիայի արվեստը քարոզելու նպատակով»[7]։
Հիմնադրման օրվանից մրցանակի գումարը նվիրաբերել է Էլիոթի այրին՝ տիկին Վալերի Էլիոթը, իսկ հետագայում այն տրամադրել է T S Eliot Estate կալվածքը, որը 2015 թվականին գնել է Թ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը (TS Eliot Foundation)[8]։
2016 թվականին Poetry Book Society նախկին բարեգործական կազմակերպությունը, որը 1953 թվականից ղեկավարում էր գրքերի ակումբը, հայտարարել է ֆինանսական դժվարությունների պատճառով լուծարման մասին[2]։ 2016 թվականին Poetry Book Society ընկերությունը, նրա անդամությունը և գրքի ակումբը փոխանցվել է Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1]։ Նրա նախկին տնօրենը՝ Քրիս Հոլֆիլդը նշանակվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի նոր տնօրեն[3]։
Տ․ Ս․ Էլիոթ մրցանակը ստանձնել է Տ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը, որն այժմ վարում և աջակցում է այն[1]։
Բրիտանական գրադարանը 1988 և 1996 թվականներին ձեռք է բերել Poetry Book Society ընկերության արխիվը՝ իր կազմակերպչական փաստաթղթերով, նամակագրություններով, ֆինանսական փաստաթղթերով, գովազդային նյութերով և լուսանկարներով հանդերձ[9]։
Մրցանակային ֆոնդը տարեց տարի ավելանալանում է[10][11]․ 2017 թվականին հաղթողը ստացել է 25,000 ֆունտ ստեռլինգ (նախկինում՝ 20000 ֆունտ ստեռլինգ էր), եզրափակիչ փուլ անցած տասը հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 1500 ֆունտ ստեռլինգ[1]։ Այդպիսով դառնալով Միացյալ Թագավորությունում անցկացվող պոեզիայի ամենամեծ ամենամյա մրցույթը։ «Ինդեփենդենտ» բրիտանական օրաթերթը մրցանակն անվանել է «պոեզիայի առավել բաղձալի մրցանակ»[12]։
Մրցանակին առաջադրվածների ցուցակը հայտարարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին[13]։ Մրցանակի հայտարարումից առաջ ցանկում ընդգրկված տասը բանաստեղծները մասնակցում են Լոնդոնի Սոութբանկի Թագավորական փառատոնի սրահում երեկոյան անցկացվող ընթերցումներին[14]։ 2011 թվականի Ընթերցմանը ներկա են եղել 2000 մարդ[15]։
Թ Ս․ Էլիոթի մրցանակի ժյուրին կազմված է երեք անդամից, որոնցից մեկը նախագահն է։ Հաղթողն ընտրվում է եզրափակիչ փուլ անցած տասը մասնակիցների թվից։ Ցանկը նախապես հրապարակվում է։ Որից հետո տեղի են ունենում ընթերցումներ։ Ժյուրին ընտրում է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուն»[6]։
Թվական | Հաղթող | Բանաստեղծությունների ժողովածու (հայ.) |
Բանաստեղծությունների ժողովածու (անգլ.) |
---|---|---|---|
2020 | Բհանու Կապիլ | Ինչպես մաքրել սիրտը | How to Wash a Heart[16] |
2019 | Ռոջեր Ռոբինսոն | Շարժական դրախտ | A Portable Paradise |
2018 | Հաննա Սալիվան | Երեք բանաստեղծություն | Three Poems[17] |
2017 | Օուշեն Վոնգ | Գիշերային երկինք՝ վերքերով ելքով | Night Sky with Exit Wounds[18] |
2016 | Յակոբ Փոլլի | Ջեկսելֆ | Jackself[19] |
2015 | Սառա Հոու | Ջեյդի օղակ | Loop of Jade[20] |
2014 | Դեյվիդ Հարսենթ | Կրակի երգեր | Fire Songs[21] |
2013 | Շինեյդ Մորիսի | Պարալաքս | Parallax[10][22] |
2012 | Շերոն Օլդս | Եղջերվի ցատկ | Stag's Leap[23] |
2011 | Ջոն Բուրնսայդ | Սև կատվի ոսկոր | Black Cat Bone |
2010 | Դերեկ Ուոլկոտ | Սպիտակ ձկնկուլներ | White Egrets |
2009 | Ֆիլիպ Գրոս | Գրունտային ջրերը | The Water Table[24] |
2008 | Ջեն Հադֆիլդ | Գիշերակաց բաց երկնքի տակ | Nigh-No-Place[25] |
2007 | Շոն Օ'Բրայեն | Խեղդված գիրքը | The Drowned Book[26] |
2006 | Շեյմաս Հինի | Մարզ և շրջան | District and Circle |
2005 | Քերոլ Էնն Դաֆֆի | Բերկրանք | Rapture |
2004 | Ջորջ Սզիրտես | Թելակոճ | Reel |
2003 | Դոն Պետերսոն | Վայրէջքի լույս | Landing Light |
2002 | Ալիս Օսվալդ | Նիզակ | Dart |
2001 | Էնն Քարսոն | Ամուսնու գեղեցկուհին | The Beauty of the Husband |
2000 | Մայքլ Լոնգլի | Եղանակը Ճապոնիայում | The Weather in Japan |
1999 | Հուգո Վիլիամս | Բիլլիի անձրևը | Billy's Rain |
1998 | Թեդ Հյուզ | Ծննդայն օրերի նամակներ | Birthday Letters |
1997 | Դոն Պատերսոն | Աստծո պարգևը կանանց | God's Gift to Women |
1996 | Լես Մյուրեյ | Կիսամարդ կարմրավզի բանաստեղծություններ | Subhuman Redneck Poems |
1995 | Մարկ Դոթի | Իմ Ալեքսանդրիա | My Alexandria |
1994 | Պոլ Մուլդուն | Չիլիի տարեգրուոթյունները | The Annals of Chile |
1993 | Սիարան Կարսոն | Մայրենի լեզու․ բանաստեղծություններ | First Language: Poems |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ կատեգորիայում։ |