Ժակ Էլյան

Ժակ Էլյան
Բնօրինակ անունֆր.՝ Jacques Hélian
Ի ծնե անունֆր.՝ Jacques Der Mikaélian
Ծնվել էհունիսի 7, 1912(1912-06-07)[1][2][3]
Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունիսի 29, 1986(1986-06-29)[1][2][3] (74 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[4][5]
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
 Jacques Hélian Վիքիպահեստում

Ժակ Միքայել Տեր-Միքայելյան, ավելի հայտնի է որպես Ժակ Էլյան (ֆր.՝ Jacques Hélian. հունիսի 7, 1912(1912-06-07)[1][2][3], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հունիսի 29, 1986(1986-06-29)[1][2][3], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6][7]), հայկական արմատներով ֆրանսիացի երաժիշտ, նվագախմբի դիրիժոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայ հորից (ով դեղագործ էր, հայ բուրժուայի սերունդ) և ֆրանսիացի մորից: 16 տարեկանում ընդունվել է ատամնաբուժական դպրոց, բայց երաժշտության հանդեպ նրա սերը հաղթել է, և նա թերի է թողել ուսումը ատամնաբուժական դպրոցում ու սաքսոֆոն նվագել է սովորել Ռայմոնդ Լեգրանի մոտ (ով հետագայում ամուսնացել է Էլյանի քրոջ՝ Մարսելի հետ, դարձել Միշել Լեգրանի հայրը): Ժակն սկսել է իր երաժշտական կարիերան՝ նվագելով սաքսո ալտ, սաքսո բարիտոն և կլառնետ Ռոլան Դորսեի նվագախմբում[8], իսկ ավելի ուշ՝ Jo Bouillon- ի և Ray Ventura- ի նվագախմբերում: Նա նաև ելույթ է ունեցել ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում, մի շարք ձայնագրություններ թողարկել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1939 թվականին կանչվել է զինվորական ծառայության, գերի է ընկել և մինչև 1943 թվականի մարտ ամիսը եղել է ռազմագերի: Գերությունից ազատվելուց հետո առողջական պատճառներով ազատվել է զինվորական ծառայությունից, ապա ստեղծել է մի փոքր նվագախումբ և ելույթ է ունեցել ռադիոյով։

Նացիստական օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրումից հետո Էլյանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ Նրա «Fleur de Paris» մեղեդին (Մորիս Վանդերի խոսքերով և Անրի Բուրտեյրի երաժշտությամբ) դարձել էր Ֆրանսիայի վիրտուալ «ազատագրության օրհներգը»: Բոլոր երաժշտական հաղորդումները սկսվում և ավարտվում էին «Fleur de Paris»-ով։

1945-1949 թվականներին Էլյանը ձայնագրել է ավելի քան 70 երգ Columbia Records-ի համար, ընդ որում C'est si bon-ը 1948 թվականին և Maître Pierre-ը 1949 թվականին ձեռք են բերել միջազգային համբավ: Հիշարժան աշխատանքներից է նաև «Place Pigalle»-ը, որը գրվել է Ալեքս Ալսթոունի կողմից և 1946 թվականին ձայնագրվել Մորիս Շևալիեի կողմից՝ Էլյանի նվագախմբի հետ։ Ժակ Էլյանը երկար տարիներ արդյունավետորեն համագործակցել է կոմպոզիտորներ Անրի Բուրտեյրի («Chanteville», «La Marchina», «Soleil levant») և Լուլու Գաստեի Loulou Gasté («Le Porte-Bonheur», «Chica! Chica!», «Au Chili», «Les Pompiers du Mexique») հետ։ Էլյանը շարունակել է իր ռադիոկատարումները, որոնց հազարավոր ունկնդիրներ էին հետևում, կազմակերպել է գալա և երաժշտական շրջագայություններ ամբողջ Ֆրանսիայում: Ընդ որում՝ նրա նվագախմբի հետ ելույթներ ունեցած բազմաթիվ արտիստներ մեծ ժողովրդականություն են ձեռք բերել: Վերջիններիս թվում են Ֆրանսին Կլոդելը, Զապպի Մաքսը, Ժո Շարիեն, Ժինետ Գարսինը և այլք: 1947 թվականին երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր Ժան Մարկոն[9] (իսկական անունը՝ Ժան Մարկոոպուլոս), կարճ ժամանակում դարձավ Էլյանի նվագախմբի ինքնատիպ ձայնը: 1953 թվականի հունիսի 24-ին նա մահացավ ավտովթարից, և նվագախմբում որպես գլխավոր երգիչներ նրան հաջորդեցին Ժան-Լուի Տրիստանը և Լու Դարլին[10]։

Էլյանի «Étoile des neiges»-ը, որը երգում էր «The Hélians» կանացի երգչախումբը, դարձավ նրա ամենամեծ հաջողություններից մեկը՝ արժանանալով ոսկե հավաստագի: Առանձնահատուկ հիշատակության է արժանի նաև «Tout est tranquille» երգը, որի համար 1951 թվականին Académie Charles Cros- ից նա ստացել է Grand Prix du Disque մրցանակ։

1949-1956 թվականներին Էլյանի նվագախմբի հետ ելույթներ են ունեցել ֆրանսիացի և եվրոպացի լավագույն ջազ արտիստները, այդ թվում՝ Քրիստիան Գարոսը, Ժերար Լևեկը, Անդրե Պակինեն, Ժորժ Կլաուդը, Ֆեռնան Վերստրատեն, Մարսել Բյանկին, Պիեռ Գոսեսը, Ֆաթ Սան Մորալեն և այլք։ Նրանց միացել են հայտնի ջազմեններ Ատլանտյան օվկիանոսի հակառակ ափից՝ Էռնի Ռոյալը, Ալ Մոնեն, Բիլ Թեմփերը, Դոն Բյասը, Քենի Քլարկը և Սոնի Գրեյը: Էլյանի երաժշտախումբը դարձել էր Եվրոպայի «big band»-երի շարքում ամենահայտնիներից մեկը: Նրա երաժշտությունը օգտագործվել է մի շարք ֆիլմերում, որոնց թվում են Cœur de coq-ը (1946), Pigalle-Saint-Germain-des-Prés-ն (1950), Musique en tête-ը (1951) և Tambour battant-ը (1952): Նվագախմբի ստեղծագործական գործունեության մեծ եզրափակիչը տեղի ունեցավ 1957 թվականի մարտի 15-ին։

Դրանից հետո էլ Էլյանը շարունակում էր ելույթներ ունենալ (մինչև 1980-ականների սկիզբը), սակայն հանդիսականների թիվը գնալով նվազում էր։

Անվանի երաժիշտը մահացել է 1986 թվականի հունիսի 29-ին Փարիզում, 74 տարեկան հասակում։ Թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը: Նրա ստեղծագործությունները համարվում են ֆրանսիական «բիգ-բենդ» նվագախմբերի երաժշտության լավագույն կատարումներ և «Les Années Jacques Hélian» խորագրով ցուցադրվել են Vive la vie ֆիլմում[11]։ 2004 թվականի ապրիլի 9-ին Ռոլան Ֆորեն ստեղծել է վեբկայք (վերակազմված 2021 թվականին), որն ամբողջությամբ նվիրված է Ժակ Էլյանի նվագախմբին: Այդտեղ կարելի է լսել նրա բոլոր հիմնական հաջողությունների մասին և հետահայաց վերանայել նրա պատմությունը[12]: https://www.jacques-helian.fr/

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. Beauvis C., Langlade V. d. Le columbarium du Père-Lachaise — 1992. — P. 74. — ISBN 978-2-86514-022-0
  5. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 413. — ISBN 978-2-914611-48-0
  6. Acte de naissance n° 2483 (vue 18/20) avec mentions marginales des mariages, du divorce et du décès. Archives en ligne de la Ville de Paris, état-civil du 10e arrondissement, registre des naissances de 1912.]
  7. Acte de décès n° 1799 (vue 21/31) Archives en ligne de la Ville de Paris, état-civil du 14e arrondissement, registre des décès de 1986.
  8. http://www.www.dutempsdescerisesauxfeuillesmortes.net/fiches_bio/helian_jacques/helian_jacques.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  9. Page dédiée à Jean Marco: "Un grand crooner trop tôt disparu"
  10. https://www.jacques-helian.fr/les-annees-jacques-helian. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |consulté le= and |périodique= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  11. Film Vive la vie:https://www.jacques-helian.fr/jacques-helian-tous-nos-disques/vive-la-vie-sur-dvd
  12. https://www.jacques-helian.fr/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jacques Hélian, Les grands orchestres de music-hall en France. Préface de Frank Tenot. Ed. Filipacchi, 1984.
  • Henri Merveilleux, Jacques Hélian et son merveilleux orchestre; Jacques Hélian et son nouvel orchestre.
  • Zappy Max, Jacques Hélian et son orchestre, une saga fabuleuse. Ed. Cheminements, 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Էլյան» հոդվածին։