Ժակ դը Վոկանսոն Jacques de Vaucanson | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1709[1][2][3][…] Գրենոբլ[4] |
Մահացել է | նոյեմբերի 21, 1782[5][1][6][…] (73 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճարտարագետ և mechanical automaton engineer |
Գործունեության ոլորտ | mechanical automaton engineer? |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | College of Juilly? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7] |
Հայտնի աշակերտներ | François-Etienne Calla? |
Ստորագրություն | |
Jacques de Vaucanson Վիքիպահեստում |
Ժակ դը Վոկանսոն (անգլ.՝ Jacques de Vaucanson, փետրվարի 24, 1709[1][2][3][…], Գրենոբլ[4] - նոյեմբերի 21, 1782[5][1][6][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի մեխանիկ, Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1757)։
Ստեղծել է ավտոմատների մի շարք կոնստրուկցիաներ, որոնցում բարդ շարժումների իրականացման համար օգտագործել է ժամացույցի մեխանիզմ։ Նախագծել է նաև մեխանիկական մետաքսագործական հաստոց։ Վոկանսոնի գյուտերն ամփոփված են Արվեստների և արհեստների Փարիզի կոնսերվատորիայի իր անունը կրող կաբինետում։ Տպագրված աշխատանքներից հայտնի է Վոկանսոնի «Ավտոմատ ֆլեյտահարի մեխանիզմը» (1738) բրոշյուրը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ դը Վոկանսոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 495)։ |