Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գենտ[1] |
Վայր | Citadelpark? |
Մասն է | Q64699564? |
Հասցե | Jan Hoetplein 1[1]9000[1] |
Հիմնադրվել է | 1957 |
Տնօրեն | Philippe Van Cauteren? |
Կայք | smak.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Ժամանակակից արվեստի քաղաքային թանգարան Գենտում[2] (հոլ.՝ Stedelijk Museum voor Actuele Kunst, S.M.A.K., ֆր.՝ Musée municipal d'art actuel, Gand), գեղարվեստի թանգարան Բելգիայի Գենտ քաղաքում։ Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Ժամանակակից արվեստի թանգարանի ասոցիացիա» (հոլ.՝ Vereniging voor het Museum van Hedendaagse Kunst) գեղարվեստական ընկերություն և բացվել 1975 թվականին՝ որպես Գենտի՝ ժամանակակից արվեստի թանգարան (հոլ.՝ Museums voor Hedendaagse Kunst Gent): Մշտական ցուցադրությունում ներկայացված են փոփ արտի, մինիմալիզմի և կոնցեպտուալիզմի ոճի ստեղծագործություններ։ Կազմակերպվում են նաև ժամանակակից արվեստի գործերի ժամանակվոր ցուցահանդեսներ՝ ինչպես նշանավոր, այնպես էլ սկսնակ հեղինակների։
1957 թվականին Գենտում ստեղծվում է «Vereniging voor het Museum van Hedendaagse Kunst» գեղարվեստական ընկերությունը, որի հիմնադիրն է համարվում Կարել Գեյրլանդտը։ Ընկերության նպատակն էր օժանդակել տեղի «Museum voor Schone Kunsten» գեղարվեստի թանգարանին՝ կազմակերպել ցուցահանդեսներ, համալրել թանգարանային հավաքածուն։ Ժամանակակից արվեստի հավաքածուի մեծացման արդյունքում՝ 1975 թվականին ստեղծվում է առանձին թանգարան՝ «Museum voor Hedendaagse Kunst Gent», որը չուներ սեփական ցուցասրահները և ժամանակավոր ցուցահանդեսներ էր կազմակերպում «Schone Kunsten» թանգարանում։ «Hedendaagse Kunst»-ի տնօրենը Յան Հուտն էր, ով հետագայում դառնում է «S.M.A.K.»-ի հիմնադի-տնօրենը։
Ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանն իր սեփական շենքը ստանում է 1999 թվականին Գենտում՝ Ցիտադել զբոսայգում, «Museum voor Schone Kunsten» թանգարանի դիմաց։ Հուտը ղեկավարում է թանգարանը մինչև 2003 թվականը։ Այսօր թանգարանի գեղարվեստական ղեկավարն է Ֆիլիպ վան Կաուտերենը։ Թանգարանի հավաքածուն հիմնականում կազմված է 1945 թվականից հետո ստեղծված ստեղծագործություններից։ Ներկայացված նկարիչներից են Յոզեֆ Բոյսը, Դևիդ Համմոնսը, CoBrA շարժման անդամները։ 2018 թվականի մարտ - հունիս ամիսներին թանգարանում տեղի ունեցավ «From the Collection/Against the Wall» ցուցահանդեսը՝ կազմված թանգարանային մշտական ֆոնդի ստեղծագործություններից։ Ներկայացված էին 24 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ՝ ներառյալ Կարլ Անդրեի, Ռիչարդ Արտշվագերի, Մարիո Գարսիա Տորեսի, Նաիրի Բաղրամյանի ստեղծագործությունները։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Գենտ)» հոդվածին։ |