Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | արվեստի պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ |
Ղեկավարության նստավայր | Մեդիսոն, ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1901[1] |
Մեդիսոնի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Madison Museum of Contemporary Art), թանգարան Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում, որը նվիրված է ժամանակակից արվեստին։ Քաղաքի ամենահին մշակութային կազմակերպությունն է։ Հիմնադրվել է 1901 թվականին, Madison Art Association ասոցիացիայի կողմից, որն ի սկզբանե կոչվել է Madison Art Center:
State Street և Henry Street փողոցների անկյունում գտնվող եռահարկ շենքի ապակե ճակատը ծառայում է որպես թանգարանի գլխավոր սանդուղքահարթակ և նրա ճարտարապետական գրավչությունն է։
Ներկայումս Մեդիսոնի թանգարանն ունի ցուցահանդեսային չորս տարածք.
Այստեղ անցկացվում են գեղարվեստական ցուցահանդեսներ, մասնավորապես, 2002 թվականին տեղի է ունեցել Լիզա Բուրժուայի անհատական ցուցահանդեսը։ Թանգարանի հավաքածուն ներառում է 1938 թվականին մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կողմից մետաղի վրա յուղաներկով նկարված Pitahayas յուրօրինակ աշխատանքը։
Մադիսոնի թանգարանը ցուցանմուշները պատկերասրահում ցուցադրելուց բացի երբեմն ցուցադրում է նախասրահում, պարտեզում և տանիքում (քանդակներ)։ Թանգարանի դասախոսությունների դահլիճը նաև ծառայում է որպես թատրոն։ Այստեղ կա «Fresco» ռեստորան և թանգարանային խանութ։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ярмарка Art Fair on the Square |
Թանգարանի այցելելությունն անվճար է։ Մեդիսոնի ժամանակակից արվեստի թանգարանը իր ֆինանսավորման մեծ մասը ստանում է թանգարանային տարբեր կազմակերպությունների անդամակցությունից, մասնավոր նվիրատվություններից, ինչպես նաև ամենամյա Art Fair on the Square ազգային տոնավաճառից[2], որը տեղի է ունենում Մեդիսոնի Կապիտոլի հրապարակում և ամեն տարի ներգրավում է մոտ 200 000 մարդ։
1991 թվականից թանգարանի տնօրենն է Սթիվեն Ֆլեյշմանը (Stephen Fleischman):
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Մեդիսոն)» հոդվածին։ |
|