Ժան-Մարի Պերիե ֆր.՝ Jean-Marie Périer | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1940[1][2] (84 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Q24937921?, Antoine and Sebastian? և Dirty Dreamer? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կինոռեժիսոր, գրող և ռեժիսոր |
Աշխատավայր | Paris Match, Salut les copains? և Elle |
Ծնողներ | հայր՝ Անրի Սալվադոր և Ֆրանսուա Պերիե, մայր՝ Ժակլին Պորել |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Arthur Pillu-Périer? և Paul Périer? |
Ժան-Մարի Պերիե (ֆր.՝ Jean-Marie Périer, փետրվարի 1, 1940[1][2], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի լուսանկարիչ և կինոռեժիսոր, դերասան Մարկ Պորելի եղբայրը։
Ծնվել է 1940 թվականին, նրա պաշտոնական հայրը հայտնի դերասան Ֆրանսուա Պերիեն է, իսկ կենսաբանական հայրը՝ երգիչ Անրի Սալվադորը։ Մայրը՝ դերասանուհի Ժակլին Պորելն է՝ լեգեդար դերասանուհի Գաբրիել Ռեժանի թոռնուհին։
Սալվադորից բաժանվելուց և Պերիենի հետ հարաբերություններ սկսելուց հետո Ժակլինը չի իմացել, որ արդեն երեխայի է սպասում։
Ժան-Մարի Պերիեն սկսել է լուսանկարչությամբ զբաղվել 1956 թվականին՝ որպես Դանիել Ֆիլիպաչիի օգնական, որն աշխատում էր Մերի Քլեր ամենամսյա կանացի ամսագրում։ Որոշ ժամանակ Պերիեն եղել է «Jazz» ամսագրի, «Paris Match» և «Tele7jours» թերթերի լուսանկարիչը։ Զինվորական ծառայություն է անցել Ալժիրում։
1962-1974 թվականներին աշխատել է «Salut Les Copain»s թերթում։ Ժան-Մարի Պերիե բացի լուսանկարիչությունից զբաղվել է նաև ռեժիսորի աշխատանքով։ Նա գովազդային հոլովակներից աստիճանաբար անցել դեպի վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր։ Նրա «Հանրային հեռախոս» ֆիլմը 1980 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնին[4]։
Նա աշխատել է համաշխարհային կինոյի, երաժշտության, նորաձևության այնպիսի աստղերի և խմբերի հետ, ինչպիսիք են «The Beatles֊ը», «The Rolling Stones֊ը», Ալեն Դելոնը, Ժակ Դյուտրոն, Ֆրանսուազա Արդին, Ջոնի Հալիդեյն, Ժան Պոլ Գոտյեն, Նատալի Փորտմանը[5]։
|