Գբամենը Լանսի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Կոտ դ'Իվուար | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | San-Pédro, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2006 | Սեն-Կենտեն Բլեսի | ||
2006-2007 | Էր-սյուր-լա-Լիս | ||
2007-2012 | Լանս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 | Լանս B | 22 | (2) |
2013-2016 | Լանս | 91 | (3) |
2016-2019 | Մայնց 05 | 86 | (3) |
2019-ներկա | Էվերթոն | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Ֆրանսիա Մ18 | 3 | (1) |
2013 | Ֆրանսիա Մ19 | 9 | (1) |
2015 | Ֆրանսիա Մ20 | 1 | (0) |
2014-2016 | Ֆրանսիա Մ21 | 11 | (0) |
2017-ներկա | Կոտ դ'Իվուար | 12 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժան-Ֆիլիպ Գբամեն (ֆր.՝ Jean-Philippe Gbamin, սեպտեմբերի 25, 1995[1][2], San-Pédro, Կոտ դ'Իվուար), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Գբամենը Լանսի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մայիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Գենգանի դեմ խաղում[5]։ Օգոստոսի 7-ին Գբամենը հեռացվեց խաղադաշտից Ֆրանսիայի լիգայի գավաթի Անժեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Մեցի դեմ խաղում[7]։ 2014 թվականի փետրվարի 13-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի գավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղի 94-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Իր առաջին մրցաշրջանում Գբամենը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Լանսին տեղափոխվել Լիգա 1[9][10]։
Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում Գբամենը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանտի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 17-ին նա հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 53-րդ րոպեին[12]։ 2016 թվականի ապրիլի 15-ին կոտ դ'իվուարցին հեռացվեց խաղադաշտից Այաչոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[13]։ Լանսի կազմում Գբամենը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի հուլիսի 13-ին Գբամենը 5 տարվա պայմանագիր կնքեց Մայնց 05-ի հետ[14][15]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 27-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սենտ-Էտիենի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 27-ին Գբամենը հեռացվեց խաղադաշտից Հերթա Բեռլինի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 62-րդ րոպեին[18]։ Որակազրկման պատճառով 1 հանդիպում բաց թողելուց հետո կոտ դ'իվուարցին խաղադաշտ վերադարձավ դեկտեմբերի 11-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում՝ այս խաղում կրկին հեռացվելով խաղադաշտից[19]։ 2017 թվականի ապրիլի 5-ին նա երրորդ անգամ հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով ՌԲ Լայպցիգի դեմ հանդիպման 89-րդ րոպեին[20]։ Իր առաջին մրցաշրջանում Գբամենը անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում[21]։
Իր առաջին գոլը Մայնցի կազմում Գբամենը խփեց 2018 թվականի մայիսի 12-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում[22]։ Օգոստոսի 23-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[23][24][25]։ Նոյեմբերի 4-ին կոտ դ'իվուարցին կրկին գոլի հեղինակ դարձավ Վերդերի դեմ խաղում՝ օգնելով Մայնցին հաղթել 2-1 հաշվով[26]։ Նոյեմբերի 10-ին Գբամենը գոլ խփեց Ֆրայբուրգի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց 2019 թվականի ապրիլի 27-ին՝ Հանովերի դեմ խաղում[28]։ Մայնցի կազմում Գբամենը անցկացրեց 95 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[29]։
2019 թվականի օգոստոսի 2-ին Գբամենը 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[33][34][35]։
Գբամենը իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[36]։ 2013 թվականին Գբամենը մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[37], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Սերբիային[38][39]։
2017 թվականի ապրիլի 24-ին Գբամենը որոշեց հանդես գալ Կոտ դ'Իվուարի կազմում[40][41][42]։ Իր դեբյուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[43][44]։ 2019 թվականի ամռանը Գբամենը մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[45][46]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[47], իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[48][49]։
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[50]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լանս B | 2012–13 | Ազգային առաջնություն 2 | 20 | 2 | — | 20 | 2 | |||||
2015–16 | 2 | 0 | 2 | 0 | ||||||||
Ընդհանուր | 22 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 2 | ||
Լանս | 2012–13 | Լիգա 2 | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
2013–14 | 30 | 2 | 3 | 1 | 2 | 0 | 35 | 3 | ||||
2014–15 | Լիգա 1 | 33 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 35 | 0 | |||
2015–16 | Լիգա 2 | 26 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 | |||
Ընդհանուր | 91 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 98 | 4 | ||
Մայնց 05 | 2016–17 | Բունդեսլիգա | 25 | 0 | 1 | 0 | 5 | 0 | — | 31 | 0 | |
2017–18 | 30 | 1 | 1 | 0 | — | 31 | 1 | |||||
2018–19 | 31 | 2 | 2 | 0 | 33 | 2 | ||||||
Ընդհանուր | 86 | 3 | 4 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 95 | 3 | ||
Էվերթոն | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 199 | 8 | 8 | 1 | 5 | 0 | 3 | 0 | 215 | 9 |
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[51]
Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 4 | 0 |
2018 | 1 | 0 |
2019 | 7 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Ֆիլիպ Գբամեն» հոդվածին։ |
|
|