Ժան Բուրգուեն (ֆր. ՝ Jean Bourgoin , մարտի 4 , 1913 (1913-03-04 ) [ 1] [ 2] , Փարիզ , Ֆրանսիա [ 3] - սեպտեմբերի 3 , 1991 (1991-09-03 ) [ 1] [ 2] , Փարիզ , Ֆրանսիա [ 3] ), ֆրանսիացի կինոօպերատոր ։ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Ժանը ծնվել է 1913 թվականի մարտի 4-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ 1936 թվականից սկսել է աշխատել որպես կինոօպերատոր։ 1959 թվականին «Իմ հորեղբայրը» ֆիլմում օպերատորական աշխատանքի համար դարձել է կատալոնական «Սուրբ Գևորգ» մրցանակի դափնեկիր[ 4] ։ 1960 թվականին Մար-դել-Պլատա կինոփառատոնում շահել է մրցանակ «Մի աղջիկ ամառվա համար» ֆիլմի համար[ 4] ։ Հայտնի է նաև «Դեդեն Անտվերպենից», «Արդարադատությունը իրականացվեց», «Սև Օրֆեյ» և «Ամենաերկար օրը» ֆիլմերով։
Մահացել է 1991 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։
1948՝ Դեդեն Անտվերպենից / Dedee d’Anvers (ռեժիսոր Իվ Ալեգրե)
1950՝ Արդարադատությունը իրականացվեց / Justice est faite (ռեժիսոր Անդրե Քայաթ)
1955՝ Հուսարներ / Les Hussards (ռեժիսոր Ալեքս Ժոֆե)
1958՝ Իմ հորեղբայրը / Mon Oncle (ռեժիսոր Ժակ Թաթի)
1959՝ Սև Օրֆեյ / Orfeu Negro (ռեժիսոր Մարսել Կամյու )
1962՝ Ամենաերկար օրը / The Longest Day (ռեժիսորներ Քեն Էնակին, Բեռնարդ Վիկի, Էնդրյու Մարթոն)
1969՝ Ցանկալի ամուսին / L’homme de desir (ռեժիսոր Դոմինիկ Դելուշ)
1963 թվականին «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար Վալտեր Վոտիցի հետ համատեղ եղել է «Օսկար» մրցանակի դափնեկիր[ 5] ։
1963 թվականին «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր[ 6] ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #130475890 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
↑ 4,0 4,1 «Jean Bourgoin Awards» . Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին .
↑ «The 35th Academy Awards | 1963» . Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին .
↑ «1963 | Golden Globes» (անգլերեն). www.goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին .