Ժան Մորեաս ֆր.՝ Jean Moréas | |
---|---|
Ծննդյան անուն | հուն․՝ Ιωάννης Παπαδιαμαντόπουλος |
Ծնվել է | ապրիլի 15, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստանի թագավորություն[4][1] |
Վախճանվել է | ապրիլի 30, 1910[1][2][5] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Սեն-Մանդե, Սենա, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Grave of Moréas[6] |
Գրական անուն | Jean Moréas |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, վիպասան, ակնարկագիր և գրական քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Հունաստան |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ[4] |
Jean Moréas Վիքիպահեստում |
Ժան Մորեաս (Յաննիս Պապադիամանտոպուլոս, Ιωάννης Α. Παπαδιαμαντόπουλος, ապրիլի 15, 1856[1][2][3][…], Աթենք, Հունաստանի թագավորություն[4][1] - ապրիլի 30, 1910[1][2][5], Սեն-Մանդե, Սենա, Ֆրանսիա[1][7]), հույն բանաստեղծ, էսսեիստ, և արվեստի քննադատ[8], գրել է մեծ մասամբ ֆրանսերեն, բայց նաև հունարեն իր երիտասարդության ընթացքում[9]։
Մորեասը ծնվել է 1856 թ.-ի ապրիլի 15-ին ականավոր աթենական ընտանիքում[7]։ Նրա նախնիների թվում էին Հունաստանի անկախության պատերազմի երկու հայտնի տղամարդիկ, մասնավորապես՝ նրա հայրական պապը՝ Յաննիս Պապադիամանտոպուլոսը (1766–1826), ծնվել է Կորինթոսում, սակայն, ի վերջո, Էպիրոտեի նախնին է[10], (նա մահապատժի էր ենթարկվել Միսսոլոնխիի անկումից հետո)[11], իսկ իր մայրական մեծ հորեղբայրը՝ Յակովոս Տոմբազիսը՝ (1782–1829)[12], Իդրաից, ով դարձավ հունական նավատորմի առաջին ծովակալներից մեկը[13]։ Մորեասի հայրը Ադամանտիոս Պապադիամանտոպուլոսն էր Պատրասից՝ դատավոր, գիտնական և բանաստեղծ[14]։
Ֆրանսիական կրթություն է ստացել, և 1875 թ.-ին մեկնել է Փարիզ՝ Փարիզի համալսարանում իրավագիտություն սովորելու համար։ ֆրանսիա գտնվելիս սկսեց շփվել գրական շրջանակների հետ, և ծանոթացավ Փարիզի գրական ակումբի հետ, մի խումբ ֆրանսիացի գրողներ, որոնց թվում էին Ալֆոնս Ալիսը, Չարլզ Կրոսը, Գի դը Մոպասանը, և Լեոն Բլոյը։ Նա նաև հույն նկարիչ Դեմերիոս Գալանիսի և ռումինացի բանաստեղծ Իոն Մինուլեսկուի ծանոթն էր։
Մահացել է 1910 թ.-ի մարտի 31-ին Փարիզում, Ֆրանիայում[7]։
Մորեասը հրատարակել է իր բանաստեղծությունները «Lutèce» և «Le Chat noir» հրատարակություններում, իր բանաստեղծությունները հավաքել է «Les Syrtes» և «Cesantilèn» հրատարակություններում, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել Պոլ Վերլաինը։
Նա, սկզբնապես, սիմվոլիզմի ոճով էր հետաքրքրված, գրել էր Սիմվոլիստական մանիֆեստը (1886), որը հրատարակել է Լը Ֆիգարո թերթում, մասամբ՝ վերականգնելու երիտասարդ գրողների նոր սերնդի հեղինակությունը «անկման» մեղադրանքից, որը ենթադրում էր մամուլը։ Մինչև 1980-ականների սկիզբը Մորեասը համարվում էր ամենակարևոր սիմվոլիստ բանաստեղծներից մեկը։
1981 թ.-ին, երբ սիմվոլիզմն ավելի բացահայտորեն առնչվեց անարխիզմի հետ, նա հրատարակեց «Le Pèlerin passionné »-ը, որը մերժեց Հյուսիսային Եվրոպայի ևգերմաներենի ազդեցությունները, ինչպիսիք են ռոմանտիզմը (ինչպես նաև սիմվոլիզմի որոշ ասպեկտներ), հօգուտ Հին Հռոմի և Հին Հունաստանի ազդեցությունների։ Այս աշխատանքը օգնեց հիմնել «հռոմեական դպրոցը», որի գեղագիտությունն ապահովեց Շառլ Մաուրասը «աջ փիլիսոփայության» համար անհրաժեշտ ֆրանսիական գործողություն գաղափարախոսությամբ։
Մորեասը գրել է նաև «Les Demoiselles Goubert» վեպը, որը կապված էր ֆրանսիացի վիպասան Պոլ Ադամի հետ։ Նրա ամենակարևոր հրապարակումներն էին՝
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Մորեաս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 52)։ |