Քաղաքացիությունը | Սլովենիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Սլովենիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժան Ցելար (սլովեն.՝ Žan Celar, մարտի 14, 1999[1], Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Լուգանո» ակումբի և Սլովենիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ցելարը «Սենչուր», «Վելեսովո», «Տրիգլավ» և «Մարիբոր» ակումբների սան է։ 2016 թվականի մայիսի 21-ին «Գորիցայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սլովենիայի առաջնությունում[2]։ 2018 թվականին Ցելարը տեղափոխվել է իտալական «Ռոմա»։ 2019 թվականի մարտի 11-ին «Էմպոլիի» դեմ խաղում իր նորամուտն է նշել իտալական Սերիա A-ում[3]։
2019 թվականի ամռանը Ցելարին վարձակալել է «Չիտադելլա» ակումբը։ Օգոստոսի 24-ին «Սպեցիայի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա B-ում[4]։ Սեպտեմբերի 14-ին «Տրապանիի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Չիտադելլայի» կազմում[5]։
2020 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Կրեմոնեզ»։ Փետրվարի 11-ին «Սպեցիայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Հունիսի 29-ին «Սալերնիտանայի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Կրեմոնեզեի» կազմում[7]։
2021 թվականի ամռանը տեղափոխվել է շվեյցարական «Լուգանո»։ «Բազելի» դեմ խաղում նորամուտն է նշել Շվեյցարիայի սուպերլիգայում։ Սեպտեմբերի 26-ին «Լյուցեռնի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Լուգանոյի» կազմում[8]։ 2022 թվականին օգնել է թիմին նվաճել Շվեյցարիայի գավաթը։
2021 թվականին Սլովենիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Իսպանիայի[9] և Իտալիայի հավաքականների դեմ խաղերում[10]։
2021 թվականի նոյեմբերի 14-ին Կիպրոսի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Սլովենիայի հավաքականի կազմում[11]։
|