Ժաննա Գրոմովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | ռուս.՝ Жанна Фёдоровна Кривцун |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Жанна Фёдоровна Громова |
Մասնագիտացում | գեղասահքի մարզիչ |
Երկիր | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Վոլոգդա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ժաննա Գրոմովա (ռուս.՝ Жанна Фёдоровна Громова (օրիորդական ազգանունը՝ Կրավցուն), հունվարի 22, 1949, Վոլոգդա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի ռուս մարզիչ։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։
Գեղասահքով սկսել է զբաղվել 1960 թվականից «Տրուդ» կամավոր սպորտընկերությունում։ Առաջին մարզիչը եղել է Ե. Ա. Կուդրյաշևան։ Ավելի ուշ տեղափոխվել է գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոց, որն ավարտել է 1966 թվականին։ Վոլոգդայի մրցումների տարածաշրջանային և քաղաքային կրկնակի չեմպիոն։
Բարձրագույն կրթությունը ստացել է Պ. Լեսգաֆտի (Լենինգրադ) անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, որն ավարտել է 1971 թվականին։ Ըստ բաշխման հայտնվել է Նորիլսկում, որտեղ էլ մանկապատանեկան մարզադպրոցում աշխատել է որպես մարզիչ։ Ավելի ուշ տեղափոխվել է Մոսկվա։ 1990 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի «սառցե խորեոգրաֆիայի» բաժինը։
Ժաննա Գրոմովայի ամենահայտնի սանը Իրինա Սլուցկայան է, ով աշխատել է նրա ղեկավարությամբ ողջ սպորտային կարիերայի ընթացքում[1]։ Բացի նրանից Ժաննա Գրոմովան եղել է Իլյա Ավերբուխի, Նիկոլայ Մորոզովի, Օլգա Նայդյոնովայի[2], Սերգեյ Դոբրինի[3], Արինա Մարտինովայի[4] և շատ ուրիշների առաջին մարզիչը։
Ներկա պահին Ժ. Գրոմովան շարունակում է մարզումները Մեգասպորտի կենտրոնում։ Նրա նախկին սաների թվում են Ռուսաստանի առաջնությունների մրցանակակիրներ Ալեքսանդրա Իևլևան[5] և Նինա Պետուշկովան[6]։ Նրա ղեկավարությամբ է մարզվել նաև Ռուսաստանի և Եվրոպայի գեղասահորդուհիներից եռակի ակսել և քառակի տուլուպ կատարած առաջին գեղասահորդուհին՝ Լյուդմիլա Նելիդինան։
2007 թվականին Ժաննա Գրոմովայի անունով են կոչել գեղասահքի Վոլոգդայի ակումբը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Գրոմովա» հոդվածին։ |