Ժաննա Դյուվալ ֆր.՝ Jeanne Duval | |
---|---|
Ծնվել է | մոտ նոյեմբերի 18, 1818 |
Ծննդավայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1868[1] (50 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Դենի[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Հայիթի |
Մասնագիտություն | դերասանուհի և պարուհի |
Jeanne Duval Վիքիպահեստում |
Ժաննա Դյուվալ (ֆր.՝ Jeanne Duval [ʒan dyˈval], մոտ նոյեմբերի 18, 1818, Պորտ-օ-Պրենս, Հայիթի - դեկտեմբերի 20, 1868[1], Սեն Դենի[1]), դերասանուհի, բալետի պարուհի։
Ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերի մուսան 20 տարվա ընթացքում։
Նրանք հանդիպել են 1842 թվականին, երբ Դյուվալը լքեց Հայիթի և մեկնեց Ֆրանսիա, մնացել են միասին հաջորդող քսան տարիների ընթացքում։ Դյուվալը, ըստ պատմությունների, կին էր, որին բոլորից շատ էր սիրում Բոդլերը՝ իր մայրիկից հետո։ Բոդլերը բազում բանաստեղծություններ է գրել՝ նվիրված Ժաննային, որոնց թվում են. «Պատշգամբ», «Էկզոտիկ բույր», «Sed non satiata», «Պարող օձ» և այլն։
Բոդլերը նրան անվանում էր սև Վեներա (ֆր.՝ Vénus Noire), նա խորհրդանշում էր բանաստեղծի համար վտանգավոր գեղեցկություն, սեքսուալություն և 19-րդ հարյուրամյակի կնոջ գաղտնիքը։ Ժաննային պատկերել է Կուրբեն Նկարչի արվեստանոց (1855) կտավի վրա։ Առավել ուշ Էդուար Մանեն՝ Բոդլերի ընկերը, պատկերել է Ժաննա Դյուվալին 1862 թվականին, երբ կինն արդեն գրեթե կուրացել էր։
Դյուվալը մահացել է սիֆիլիսից 1862 թվականին, իսկ Բոդլերը մահացել է հինգ տարի անց, ևս սիֆիլիսից։ Ենթադրվում է, որ Ժաննա Դյուվալը թմրանյութեր էր ընդունում։ Այլ աղբյուրներ փաստում են, որ Դյուվալը ավելի շատ է ապրել, քան Բոդլերը։ Նադարը հաստատում էր, որ տեսել է Դյուվալին վերջին անգամ 1870 թվականին. այդ ժամանակ նա հենակներով էր շարժվում՝ տանջվելով սիֆիլիսից։
Ժաննա Դյուվալը՝ որպես էկզոտիկ սիրուհու կերպար դարձել է Անջելա Քարթերի «Սև Վեներա» նովելի գլխավոր հերոսուհին. նովելի անունով է կոչվել նրա պատմվածքների ժողովածուն (1985, տես. [1]): Նրան են նվիրված Նեյլո Հոփքինսոնի Աղատ ճանապարհներ (2003),Միքաեյլ Պրազանի Շառլ Բոդլերի սիրուհին (2007) վեպերը և այլ ստեղծագործություններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Դյուվալ» հոդվածին։ |
|