Ժեդսոն Ֆերնանդեշ (պորտ. ՝ Gedson Fernandes , հունվարի 9 , 1999 (1999-01-09 ) [ 1] , Սան Տոմե , Սան Տոմե և Պրինսիպի ), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Բենֆիկայից վարձավճարով հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[ 2] ։
Ժեդսոնը Բենֆիկայի ակադեմիայի սան է[ 3] [ 4] ։ Առաջին հանդիպումը Բենֆիկա B -ի կազմում անցկացրեց 2017 թվականի փետրվարի 11-ին՝ փոխարինման մտնելով Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[ 5] [ 6] ։ Դեկտեմբերի 10-ին նա հեռացվեց խաղադաշտից Սպորտինգ B -ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 74-րդ րոպեին[ 7] ։ Իր առաջին գոլը Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում խփեց 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Վարզիմի դեմ խաղում[ 8] ։ Մարտի 14-ին Ժեդսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ունիան Մադեյրայի դեմ խաղում[ 9] ։ Ապրիլի 23-ին պորտուգալացին 2 գոլային փոխանցում տվեց Սպորտինգ B -ի դեմ խաղում՝ օգնելով Բենֆիկա B -ին հաղթել 2-1 հաշվով[ 10] ։
2018-19 մրցաշրջանում Ժեդսոնը տեղափոխվեց Բենֆիկայի առաջին թիմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[ 11] ։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 10-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[ 12] ։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ֆեներբահչեի դեմ պատասխան խաղում[ 13] ։ Օգոստոսի 31-ին Ժեդսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Բենֆիկայի հետ մինչև 2023 թվականը[ 14] [ 15] ։ Օգոստոսին նա ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[ 16] ։ Նոյեմբերի 27-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բավարիա Մյունխենի դեմ խաղում, սակայն Բենֆիկան պարտվեց 5-1 հաշվով[ 17] [ 18] [ 19] ։ 2018-19 մրցաշրջնում Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը [ 20] [ 21] [ 22] ։ Ակումբի կազմում Ժեդսոնը անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[ 23] [ 24] ։
2020 թվականի հունվարի 15-ին Ժեդսոնը 18 ամսվա վարձավճարով միացավ Տոտենհեմ Հոտսպուրին [ 25] [ 26] [ 27] [ 28] ։
Ժեդսոնը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[ 29] [ 30] ։ 2016 թվականի մայիսին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 6 հանդիպում և դառնալով գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[ 31] ։ Պորտուգալիան հաղթեց մրցաշարը[ 32] ՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Իսպանիային[ 33] [ 34] , իսկ Ժեդսոնը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[ 35] ։
2017 թվականի մայիսին Ժեդսոնը մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[ 36] , իսկ Պորտուգալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ուրուգվային[ 37] [ 38] ։ Հուլիսին Ժեդսոնը Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[ 39] ։ Մրցաշարի առաջին՝ Վրաստանի դեմ խաղում նա հեռացվեց խաղադաշտից[ 40] , իսկ կիսաեզրափակչի Նիդերլանդների դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ[ 41] ։ Պորտուգալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Անգլիային[ 42] [ 43] ։ 2019 թվականի մայիսին Ժեդսոնը Մ20 հավաքականի կազմում կրկին մասնակցեց աշխարհի առաջնությանը[ 44] [ 45] ՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[ 46] [ 47] ։
Պորտուգալիայի ազգային հավաքական Ժեդսոնը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ Խորվաթիայի և Իտալիայի դեմ խաղերի համար[ 48] [ 49] [ 50] ։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 6-ին՝ փոխարինելով Անդրե Սիլվային Խորվաթիայի դեմ խաղում[ 51] [ 52] [ 53] ։ Հոկտեմբերի 14-ին Ժեդսոնը գոլային փոխանցում տվեց Բրումային Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով Պորտուգալիային հաղթել 3-1 հաշվով[ 54] [ 55] [ 56] ։
2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ [ 57]
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Բենֆիկա B
2016–17
Սեգունդա Լիգա
9
0
—
9
0
2017–18
31
5
31
5
Ընդհանուր
40
5
0
0
0
0
0
0
40
5
Բենֆիկա
2018–19
Պրիմեյրա Լիգա
22
0
4
1
16
2
4
0
46
3
2019–20
7
0
1
0
2
0
3
0
13
0
Ընդհանուր
29
0
5
1
18
2
7
0
59
3
Կարիերայի ընդհանուր
69
5
5
1
18
2
7
0
99
8
2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[ 57]
Բենֆիկա
ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2016[ 32]
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ «Portugal - Gedson Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway» . int.soccerway.com . Վերցված է 2018-12-04T19:41:01Z-ին .
↑ «Gedson Fernandes: 5 Things To Know About Tottenham's Imminent New Signing» . 90min.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ Seward, Jordan (2020 թ․ հունվարի 14). «Who is Tottenham new-boy Gedson Fernandes?» . Mail Online . Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ «SL Benfica B - Desportivo Aves, Feb 11, 2017 - Ledman Liga Pro - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:41:51Z-ին .
↑ «ForaDeJogo.net - Benfica B 4 - 2 Aves // Segunda Liga» . ForaDeJogo . Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018-12-04T19:40:00Z-ին .
↑ «SL Benfica B - Sporting CP B, Dec 10, 2017 - Ledman Liga Pro - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:44:28Z-ին .
↑ «Varzim Sport Club - SL Benfica B, Feb 4, 2018 - Ledman Liga Pro - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:44:58Z-ին .
↑ «CF União Madeira - SL Benfica B, Mar 14, 2018 - Ledman Liga Pro - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:46:03Z-ին .
↑ «Sporting CP B - SL Benfica B, Apr 23, 2018 - Ledman Liga Pro - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:46:43Z-ին .
↑ «SL Benfica - Fenerbahce SK, Aug 7, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:49:17Z-ին .
↑ «SL Benfica - Vitória Guimarães SC, Aug 10, 2018 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:50:23Z-ին .
↑ «Fenerbahce SK - SL Benfica, Aug 14, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:51:02Z-ին .
↑ «Gedson com contrato renovado» . www.slbenfica.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018-12-04T19:40:45Z-ին .
↑ «OFFICIAL - Gedson FERNANDES agrees new long-term with Benfica» . GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:45:16Z-ին .
↑ 16,0 16,1 «ABOLA.PT - Benfica - Gedson eleito o melhor jovem de agosto» . Abola.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018-12-04T19:41:45Z-ին . (չաշխատող հղում)
↑ «Bayern Munich - SL Benfica, Nov 27, 2018 - UEFA Champions League - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:51:47Z-ին .
↑ «Bayern Munich 5-1 Benfica: Robert Lewandowski passes 50 Champions League goals» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018-12-04T19:48:11Z-ին .
↑ «Bayern Munich's Robert Lewandowski, Arjen Robben net doubles in Benfica rout» . ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:48:21Z-ին .
↑ «Benfica avoided a slip-up against Santa Clara to secure their 37th Portuguese league title» . BBC Sport . Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ 21,0 21,1 «Benfica win Portuguese league title ahead of Porto» . MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ «Benfica wins 5th Portuguese league title in 6 seasons» . AP NEWS . 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ Johnson, Lloyd (2020 թ․ հունվարի 12). «Gedson Fernandes picks next club after Tottenham, West Ham and Chelsea transfer offers» . Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ Carne, Ron (2020 թ․ հունվարի 13). «Deal agreed: Tottenham on verge of landing Gedson Fernandes signing» . CaughtOffside (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ «Gedson loan agreed» . Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ « 'One big dream': Gedson Fernandes seals Tottenham loan from Benfica» . The Guardian . Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ «Gedson Fernandes joins Tottenham on 18-month loan» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ «Tottenham sign Gedson Fernandes from Benfica on 18-month loan deal | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ 161385360554578 (2020 թ․ հունվարի 15). «Spurs new boy: The box-to-box ace who won't need time to settle in London» . talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ Jenkins, Seb (2020 թ․ հունվարի 13). «Bio: Who is Gedson Fernandes? – Get to know the man reportedly on his way to Spurs» . Spurs Web - Tottenham Hotspur Football News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին .
↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Portugal» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:51:56Z-ին .
↑ 32,0 32,1 UEFA.com. «Under-17 - Portugal prevail on penalties against Spain» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:50:57Z-ին .
↑ «Portugal U17 - Spain U17, May 21, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:32:57Z-ին .
↑ UEFA.com. «Under-17 - Portugal-Spain» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:50:10Z-ին .
↑ 35,0 35,1 uefa.com (2016 թ․ հուլիսի 1). «Under-17 - Technical report - Team of the Tournament» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:51:15Z-ին .
↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Portugal - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018-12-04T19:56:10Z-ին .
↑ «Portugal U20 - Uruguay U20, Jun 4, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:37:20Z-ին .
↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - News - Uruguay progress, Portugal pay the penalty - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018-12-04T19:55:40Z-ին .
↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:58:43Z-ին .
↑ «Georgia U19 - Portugal U19, Jul 2, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:35:04Z-ին .
↑ «Portugal U19 - Netherlands U19, Jul 12, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:35:11Z-ին .
↑ «Portugal U19 - England U19, Jul 15, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:35:24Z-ին .
↑ UEFA.com. «Under-19 - England taste Under-19 glory at last» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:57:57Z-ին .
↑ «Portugal name strong squad for the U20 World Cup» . TugaScout (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ «Under-20 World Cup: Squads, favourites and players to watch in Poland | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup 2019 - News - South Africa draw dumps Portugal out - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ «Amajita dump Portugal out of World Cup» . www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին .
↑ «Cristiano Ronaldo: Juventus star rested from Portugal squad» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018-12-04T19:23:40Z-ին .
↑ «Cristiano Ronaldo missing from Portugal squad for Nations League as Renato Sanches returns | Goal.com» . www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018-12-04T19:23:33Z-ին .
↑ «Ronaldo and 9 others rested by Portugal» . ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018-12-04T19:23:50Z-ին .
↑ «Portugal - Croatia, Sep 6, 2018 - International Friendlies - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:25:32Z-ին .
↑ «Pepe scores as Portugal draw 1-1 with Croatia» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018-12-04T19:26:16Z-ին .
↑ «Pepe nets equaliser for Portugal against Croatia in 100th appearance» . ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:25:42Z-ին .
↑ «Scotland - Portugal, Oct 14, 2018 - International Friendlies - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:27:06Z-ին .
↑ «Scotland 1-3 Portugal: Alex McLeish's men beaten by ruthless Portugal» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2018-12-04T19:28:13Z-ին .
↑ Ames, Nick (2018 թ․ հոկտեմբերի 14). «Scotland 1-3 Portugal: International friendly — as it happened» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2018-12-04T19:27:23Z-ին .
↑ 57,0 57,1 «Gedson Fernandes» . worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:46:45Z-ին .