Ժենևիև Տեժու | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և կին գործարար |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | հունվարի 31, 1944 (81 տարեկան) |
Ծննդավայր | Նիել, Սանագա-Մարիտիմ, Լիտտորալ, Կամերուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժենևիև Հանլոնգ Տեժու (ֆր.՝ Geneviève Tjoues, հունվարի 31, 1944, Նիել, Սանագա-Մարիտիմ, Լիտտորալ, Կամերուն), կամերունցի քաղաքական գործիչ, ով ներկայումս հանդիսանում է Սենատի փոխնախագահ։
Ժենևիև Հանլոնգը ծնվել է 1944 թվականի հունվարի 31-ին Կամերունի Լիտտորալ շրջանի Նիել գյուղում։ Վաղ տարիքում որբ էր և մեծացել է Էդեայի կաթոլիկ միանձնուհիների կողմից[1]։ Սոցիալական տնտեսության, տեքստիլ և հագուստի արդյունաբերության բարձրագույն կրթության վկայագիր ունի։ Նա սովորել է Ֆրանսիայում[1]։
Տեժուն 1979 թվականից մինչև 1997 թվականը ավագ դպրոցի ուսուցիչ էր[1]։
1978 թվականին Տեժուն հիմնել է Rainbow հիմնադրամը, որն ապահովում է մասնագիտական ուսուցում երիտասարդ միայնակ մայրերին[1] և Էդեայում նա համարվում է «միայնակ մայրերի աստվածամայրը»[2]։ 1995 թվականին նա հիմնել է «Alpha Lumière Sarl» ընկերության։
Տեժուն Կամերունի ազգային ժողովրդավարական շարժման անդամ է և կանանց կազմակերպության նախագահն է։ 2011 թվականին եղել է կուսակցության համագումարի փոխնախագահ, իսկ 1997 թվականից մինչև 2010 թվականը Ազգային ժողովում կուսակցության պատգամավոր և փոխնախագահ[1][3]։
2013 թվականին նա եղել է երկրում առաջին Սենատի ընտրություններում ընտրված հինգ կանանցից մեկը[4] և նախագահ Պոլ Բիյայի կոմիղ նշանակվել է փոխնախագահ[2]։
Տեժուն քրիստոնյա է[3], ամուսնացած է և ունի երեք երեխա։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)