Ժերալդ Նևյո ֆր.՝ Gérald Neveu | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1921[1] |
Ծննդավայր | Մարսել |
Վախճանվել է | փետրվարի 28, 1960[1] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Cimetière parisien de Thiais |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժերալդ Նևյո (ֆրանսերեն՝ Gérald Neveu. օգոստոսի 10, 1921[1], Մարսել - փետրվարի 28, 1960[1], Փարիզ), 20-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ, ով ոմանց բնորոշմամբ եղել է ամենանուրբը poètes maudits / անիծված բանաստեղծներ անվանվածների մեջ: Ծնվել է Մարսելում, Լուի Նևյոյի և Մարթա Բոնոյի ընտանիքում։ Կորցնելով ընտանիքն ու աշխատանքը և դառնալով հարբեցող՝ ապրել է որպես թափառաշրջիկ ու երազամոլ, քնել է ընկերների արվեստանոց-ստուդիաներում, անօթևանների ապաստարաններում կամ հոգեբուժական կլինիկաներում[2][3] (Արտոյի հետ նա էլ է փորձության ենթարկվել էլեկտրաշոկերով)[2][3]։ 1947 թվականից եղել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1950 թվականին ծանոթացել ու մտերմացել է Ժան Մալրյոյին, որի հետ հիմնադրել է Action poétique ամսագիրը: Մահից մի քանի ամիս առաջ եկել է Փարիզ, որտեղ մի օր նրան մահացած են գտել: Ընդ որում՝ մահվան պատճառը մնում է անհայտ։ Նրա դրամապանակում կար ընդամենը մի թուղթ, որտեղ գրված էր «առանց մազերի, առանց ատամների, առանց փողի, առանց կնոջ, առանց բնակարանի և այլն»[2]:
Ժերալդ Նևյոն աշխատակցել է գրախոսություններ տպագրող հանրահայտ Les Cahiers du Sud հանդեսին, ինչպես նաև Action Poétique ամսագրին։
Բանաստեղծական ժողովածուներ
|