Ժիլբեր Աշկար ֆր.՝ Gilbert Achcar | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1951[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Lebanese French? |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս և սոցիոլոգ |
Աշխատավայր | Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
Gilbert Achcar Վիքիպահեստում |
Ժիլբեր Աշկար (ֆր.՝ Gilbert Achcar, արաբ․՝ جلبير الأشقر, նոյեմբերի 5, 1951[1], Բեյրութ, Լիբանան[2]), ֆրանկո-լիբանանյան քաղաքական հետազոտող, գրող, տրոցկիստական ուղղվածության սոցիալիստ ու հակապատերազմական ակտիվիստ։ Հեղափոխական կոմունիստական լիգայի առաջնորդներից մեկը, Չորրորդ ինտերնացիոնալի Ֆրանսիական բաժնի և նրա իրավահաջորդը նոր հակակապիտալիստական կուսակցության[3]։
Մինչ 1983 թվականը՝ Ֆրանսիա տեղափոխվելը, մշտապես բնակվել է Լիբանանում։ Աշկարը քաղաքականության և Փարիզ-8 (Վինսենթ` Սեն-Դենի) համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է, 2007 թվականից` Լոնդոնի համալսարանի արևելյան և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի կիրառական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր։ Հաճախ է տպագրվում «Le Monde diplomatique», «Z Communications» и «International Viewpoint» հրատարակություններում, համագործակցում է Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտի (MYIO) հետ։
Ժիլբեր Աշկարի հետազոտական հետաքրքրությունները ներառում են` քաղաքական տնտեսությունը և գլոբալիզացիայի սոցիոլոգիան, գլոբալ իշխանության կառուցվածքը և «մեծ ռազմավարությունը» («grand strategy»), Միացյալ Նահանգների տեղակայման գլոբալ գերիշխանության և այլ իմպերիալիստական կենտրոնների ձգտումները, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական և տնտեսական զարգացումը( այդ թվում նաև «Արաբական գարուն» իրադարձությունները, պատճառները և հետևանքները), կրոնի սոցիոլոգիան ընդհանրապես, իսլամը և իսլամական ֆունդամենտալիզմը, սոցիալական փոփոխությունները և սոցիալական թեորիաները։ Նա նաև հանդիսանում է «Արաբները և հոլոքոստը» (2010) մենագրության հիմնարար հեղինակը, որտեղ քննարկում է արաբական առաջնորդների և նացիստների միջև շփումները և նրանց ազդեցությունը արաբա-իսրայելական փոխհարաբերությունները և, գրող Տարիկ Ալիի խոսքերով՝ «վերակառուցում է շատ պարզեցված առասպելներ»[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլբեր Աշկար» հոդվածին։ |
|