Ժիրայր Օհանյան Չաքիր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1923 |
Մահացել է | 2003 |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց |
Մասնագիտություն | շախմատիստ |
Ժիրայր Օհանյան Չաքիր (փետրվարի 5, 1923 - 2003, նաև հայտնի է որպես Ժիրայր Օհանյան կամ Օհանյան Չաքիր), հայ շախմատիստ, շախմատի մարզիչ, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ[1][1][2]։
Ծագումով հայ Ժիրայր Օհանյան Չաքիրը ծնվել է 1921 թվականի փետրվարի 5-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում[3]։ Նրա հայրը՝ Ավետիսը, ով Մարզվանից էր, հայտնի «Markiz» հացի գործարանի սեփականատերն էր և Թուրքիայի զինված ուժերի ամենամեծ նվիրատուներից մեկը[3]։ Նրա մայրը՝ Աննա-Մարին Բուրսայից էր և ուսուցչուհի էր Բանկալթիի մասնավոր հայկական դպրոցում և Գալաթասարայի վարժարանում[4]։
Նա շախմատ խաղալ սկսել է Գալաթասարայի ավագ դպրոցում սովորելու տարիներին։ 1943 թվականին իր դասընկեր Թուրան Բաշակի հետ դարձել է դպրոցի շախմատի ակումբի անդամ։
Հանրահայտ շախմատիստ Սելիմ Փալավանից դասեր ստանալուց հետո Օհանյան Չաքիրը շախմատի դասընթացներ է անցկացրել Շիշլիի մարզական ակումբում և հավաքել առնվազն 400 աշակերտ։ Շիշլիի մարզական ակումբն այս ընթացքում իր «ոսկե դարն» ապրեց շախմատային առումով[3]։
Օհանյան Չաքիրը 1964 թվականին ընտրվել է Շիշլիի մարզական ակումբի նախագահ[4], 1964 թվականին մասնակցել է Թել Ավիվի շախմատի օլիմպիադային և եղել է Թուրքիայի ազգային հավաքականի ավագը։ 1964-1977 թվականներին եղել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ[4]։
1976-1977 թվականներին եղել է Ստամբուլի շախմատի ֆեդերացիայի նախագահը[4]։
1977 թվականին ընտրվել է Թաքսիմի մարզական ասոցիացիայի նախագահ[4]։
1978-1982 թվականներին եղել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը[4]։
1986 թվականին ստանձնել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 1988 թվականին ընտրվել ֆեդերացիայի խորհրդի պատվավոր անդամ[2]։
1989 թվականից սկսած նա դարձել է Ստամբուլի բազմաթիվ հայկական դպրոցների շախմատի մարզիչ[2]։
Ժիրայր Օհանյանն ունի մեկ տղա և երկու աղջիկ[2]։ Նրա դուստրը՝ Լինդան, 1972 թվականին դարձել է Թուրքիայի շախմատի կանանց չեմպիոն[2]։
2011 թվականին Ստամբուլում նրա պատվին կազմակերպվել է շախմատի մրցաշար[5]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: Empty citation (օգնություն)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)