Ժյուլի Մաթիլդա Շառլոտ Քլեր Բերտուչելլի ( ֆր.՝ Julie Mathilde Charlotte Claire Bertuccelli, փետրվարի 12, 1968(1968-02-12)[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի կինոռեժիսոր[2]։
Ծնվել է 1968 թվականի փետրվարի 12-ին Փարիզի Բուլոն-Բիյանկուր արվարձանում[2], ռեժիսոր Ժան Լուի Բերտուչելիի և նկարչուհի Կարոլին Կոռի ընտանիքում[3][4]։
Փիլիսոփայության մագիստրոս է[5], վավերագրական ֆիլմերի ռեժիսոր՝ Փարիզի Atelier Varan ստուդիայում։ Նրա դեբյուտային կինոաշխատանքը եղել է «Un métier comme un autre» (1993) հեռուստատեսային վավերագրական ֆիլմը։ Որպես ռեժիսորի օգնական՝ համագործակցել է Օթար Իոսելիանիի, Քշիշտոֆտ Կիեսլովսկու, Բերտրան Տավերնյեի, Էմանուել Ֆինկելի և Ռիթի Պանհայի հետ[6]։ Նրա դեբյուտային «Այն օրից երբ Օթարը հեռացավ » (2003) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը լավագույնն է ճանաչվել Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրում, ստացել Մարգերիտ Դյուրաս ասոցիացիայի մրցանակը, ինչպես նաև դրվատական արձագանքներ ու մրցանակներ տարբեր միջազգային փառատոներում։ Երկրորդ լիամետրաժ գեղարվեստական աշխատանքը՝ « Ծառը» ֆիլմը, ընտրվել է Կաննի 2010 թվականի կինոփառատոնի փակման համար, առաջադրվել Սեզար հեղինակավոր մրցանակի երեք անվանակարգերում[7]։
Ժյուլին ամուսնացած էր ֆրանսիացի կինոօպերատոր Քրիստոֆ Պոլակի հետ, ով հանկարծամահ եղավ 2006 թվականին։
- 1993 — Un métier comme un autre
- 1994 — Une liberté !
- 1997 — La Fabrique des juges
- 1999 — Bienvenue au grand magasin
- 2000 — Les Iles éoliennes
- 2006 — Un monde en fusion
- 2006 — Otar Iosseliani, le merle siffleur
- 2008 — Le mystère Glasberg
- 2008 — Antoinette Fouque, qu’est-ce qu’une femme
- 2012 — La Cour de Babel
- 2003 — Այն օրից, երբ Օթարը հեռացավ / Depuis qu’Otar est parti…
- 2010 — Ծառը / L’Arbre
- Պատվո լեգեոնի ասպետ (14 հուլիսի 2018)[8]
- Ժյուրիի գլխավոր մրցանակ Կաննի կինոփառատոնի Քննադատների շաբաթում (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» ժյուրիի ռեյլը (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Սեզար մրցանակ լավագույն դեբյուտի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Դովիլի կինոփառատոնի մրցանակ լավագույն ֆրանսիական սցենարի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Ֆրանսիական կինոքննադատների սինդիկատի մրցանակ լավագույն դեբյուտի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Հոնկոնգի միջազգային կինոփառատոնի SIGNIS մրցանակ (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Սանտա Ֆեի կինոփառատոնի գլխավոր մրցանակ (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Վիեննայի միջազգային կինոփառատոնի՝ Վիեննալեի կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի հատուկ մրցանակ FIPRESCI (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Հատուկ հիշատակում Վարշավայի միջազգային կինոփառատոնում (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Սեզար մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի կամ ադապտացիայի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Եվրոպական կինոյի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Բրատիսլավայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Կիևի «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
- Жюли Бертуччелли (англ.) на сайте Internet Movie Database