Ժյուլիեն Գորյու

Ժյուլիեն Գորյու
ֆր.՝ Julien Gorius
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1985(1985-03-17)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Մեց
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ժյուլիեն Գորյու (ֆր.՝ Julien Gorius, մարտի 17, 1985(1985-03-17)[1][2], Մեց), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեց» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի շրջանավարտ է: Բայց չի կարողացել մտնել հիմնական կազմ․ Լիգա 1-ում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում: 2005 թվականին տեղափոխվել է բելգիական «Բրյուսել»։ Նոր ակումբի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ խաղալով 92 հանդիպում և դառնալով 15 գոլի հեղինակ։ 2008 թվականին տեղափոխվել է «Մեխելեն»: Օգոստոսի 23-ին «Մուսկրոնի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[3]։ 2009 թվականի փետրվարի 7-ին «Տյուբիզի» դեմ խաղում խփել է առաջին գոլը ակումբում[4]։ Երկրորդ մրցաշրջանից սկսած՝ մեկ մրցաշրջանում խփել է առնվազն տասը գոլ։ 2011/2012 մրցաշրջանում խփել է 15 գնդակ՝ դառնալով Բելգիայի ֆուտբոլի առաջնության երրորդ ռմբարկուն։

2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Գենկ»: Հուլիսի 27-ին «Սերկլե Բրյուգեի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Օգոստոսի 26-ին «Զյուլտե-Վարեգեմի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Գենկի» կազմում[6]։ Օգնել է ակումբին մրցաշրջանի ավարտից հետո նվաճել Բելգիայի գավաթը։

2013 թվականի սեպտեմբերի 19-ին Կիևի «Դինամոյի» դեմ Եվրոպայի լիգայի 2013/2014 մրցաշրջանի[7], շվեյցարական «Տյունի»[8] և Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղերում Ջուլիենը մեկական գոլ է խփել։ 2016 թվականի սկզբին մեկնել է Չինաստան՝ համաձայնագիր ստորագրելով «Չանչուն Յատայի» հետ[9]։ Մարտի 6-ին «Հանչժոու Գրինթաունի» դեմ խաղում նորամուտն է նշել Չինաստանի սուպերլիգայում[10]։ Մայիսի 29-ին «Շիջյաժուանգ Էվեր Բրայթի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Չանչուն Յատայի» կազմում[11]։ Տարվա վերջում տեղափոխվել է պահեստազոր՝ լեգեոներների համար սահմանաչափի պատճառով, այնուհետև ազատ է արձակվել որպես ազատ գործակալ[12]։

2017 թվականի ամռանը երկամյա պայմանագիր է կնքել «Աուդ-Հեվերլե Լյովենի» հետ[13]։ Օգոստոսի 5-ին «Լյերսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[14]։ Նույն խաղում առաջին գոլն է խփել «Աուդ-Հեվերլե Լյովենի» կազմում։ Պայմանագրի ավարտից հետո հեռացել է ակումբից[15]։ 2019 թվականի սեպտեմբերին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան[16]։

«Գենկ»

  • Բելգիայի գավաթի գավաթակիր՝ 2012/13

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Мускрон VS. Мехелен 3:1» (անգլերեն). soccerway.com. 2008-08-23. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Тюбиз VS. Мехелен 1:5» (անգլերեն). soccerway.com. 2009-02-07. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Генк VS. Серкль Брюгге 3:3» (անգլերեն). soccerway.com. 2012-07-27. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Генк VS. Зюльте-Варегем 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012-08-26. Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին. Վերցված է 2013-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Динамо Киев VS. Генк 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013-09-19. Արխիվացված է օրիգինալից 2013-09-22-ին. Վերցված է 2013-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Генк VS. Генк 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013-10-03. Արխիվացված է օրիգինալից 2013-09-22-ին. Վերցված է 2013-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «比甲劲旅官宣法国中场转会亚泰 身价120万欧» (Chinese). Sports Sina. 2016-02-24. Արխիվացված է օրիգինալից 2017-04-04-ին. Վերցված է 2016-01-23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Ханчжоу Гринтаун VS. Чанчунь Ятай 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-03-06. Արխիվացված է օրիգինալից 2017-10-03-ին. Վերցված է 2017-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Чанчунь Ятай VS. Шицзячжуан Эвер Брайт 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-29. Արխիվացված է օրիգինալից 2017-10-03-ին. Վերցված է 2017-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Julien Gorius raconte son expérience en Chine: "J'y suis allé au moment où c'était encore possible d'y aller"» (ֆրանսերեն). Dhnet.be. 2017-01-04. Արխիվացված է օրիգինալից 2017-01-14-ին. Վերցված է 2017-01-23-ին.
  13. «Kwaliteitsinjectie voor het middenveld» (հոլանդերեն). ohl.be. 2017-06-13. Արխիվացված է օրիգինալից 2017-10-03-ին. Վերցված է 2017-06-13-ին.
  14. «Ауд-Хеверле Лёвен VS. Льерс 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017-08-05. Արխիվացված է օրիգինալից 2017-10-03-ին. Վերցված է 2017-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «OH Leuven maakt schoon schip en neemt afscheid van ervaren spelers Gorius, Dequevy en Daeseleire». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-22-ին. Վերցված է 2023-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «(Exclusif) Julien Gorius tire sa révérence : "Je ne voulais pas tirer sur la corde"». Walfoot.be (ֆրանսերեն). 2019-09-27. Արխիվացված է օրիգինալից 2023-03-22-ին. Վերցված է 2023-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]