Ժոել Պերեյրա պորտ.՝ Joel Castro Pereira | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1996[1] (28 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Լե Լոկլ, Նևշատել, Շվեյցարիա | |||||||||||
Հասակ | 191 սմ | |||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 40 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժոել Դինիշ Կաշտրու Պերեյրա (պորտ.՝ Joel Dinis Castro Pereira, հունիսի 28, 1996[1], Լե Լոկլ, Նևշատել, Շվեյցարիա), Շվեյցարական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ակումբի դարպասապահ։
«Կսամակս» շվեյցարական ակումբի սան է։ 2012 թվականին տեղափոխվել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ակումբի ակադեմիա։ 2014/15 մրցաշրջանում թիմի հետ միասին հաղթել է Անգլիայի երիտասարդական առաջնությունում։ 2015 թվականի օգոստոսի 13-ին երկարաձգել է պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ[2]։
2015 թվականի հոկտեմբերի 17-ին վարձավճարով տեղափոխվել է «Ռոչդեյլ» մեկ ամսով։ Նոյեմբերի 10-ին կատարել է իր նորամուտը թիմի կազմում՝ մասնակցելով «Մորկամ» ակումբի դեմ խաղին Ֆուտբոլային լիգայի հաղթանշանի խաղարկության շրջանակներում[3]։ Հանդիպման ընթացքում խաղացողը հետ է մղել 11 մետրանոցը և խաղն ավարտել զրոյական հաշվով. դրանից հետո «Ռոչդեյլը» համոզել է «Մանչեստեր Յունայթեդին» երկարաձգել վարձավճարի ժամկետը մինչև 2016 թվականի հունվարի 3-ը[4]։ Նոյեմբերի 21-ին դարպասապահը կատարել է իր նորամուտը Անգլիայի առաջին լիգայում՝ մասնակցելով «Դոնկաստեր Ռովերս» ակումբի հետ խաղին, որը նույնպես ավարտվել է զրոյական հաշվով[5]։ Այդ մրցաշրջանում նա «Ռոչդեյլի» կազմում անցկացրել է 6 խաղ։
2016 թվականի փետրվարի 25-ին նա ընդգրկվել է «Մանչեստեր Յունայթեդի» հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի՝ դանիական «Միդտյուլան» ակումբի դեմ խաղին։ Սակայն հանդիպման ընթացքում դուրս չի եկել խաղադաշտ[6]։
2016 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բելենենսիշ» ակումբ մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[7]։ 2017 թվականի հունվարին հետ է կանչվել վարձավճարից և վերադարձել է «Մանչեստեր Յունայթեդ»։ 2017 թվականի հունվարի 29-ին դարպասապահը կատարել է իր նորամուտը «կարմիր սատանաների» կազմում՝ Անգլիայի գավաթի խաղարկության «Ուիգան Ատլետիկ» անգլիական ակումբի դեմ խաղում փոխարինելով Սերխիո Ռոմերոյին։
2017 թվականի մայիսի 21-ին կատարել է նորամուտը անգլիական Պրեմիեր Լիգայում՝ թիմի մեկնարկային կազմում մասնակցելով «Քրիսթալ Փելաս» ակումբի դեմ խաղին, որի ընթացքում իր դարպասը պահել է անառիկ[8]։
Հանդես է եկել Շվեյցարիայի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում։ 2012 թվականին փոխել է ֆուտբոլային քաղաքացիությունը պորտուգալականի։ Եղել է երկրորդ դարպասապահ Պորտուգալիայի բոլոր պատանեկան հավաքականներում։ 2016 թվականի հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ Պերեյրան կմասնակցի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին Պորտուգալիայի հավաքականի կազմում[9]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոել Պերեյրա» հոդվածին։ |
|