Ժոզեպ Լիմոնա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1864[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Վախճանվել է | փետրվարի 27, 1934[4][2][1][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Escola de la Llotja? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ոճ | կատալոնյան մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Desolation? |
Ուսուցիչ | Rossend Nobas? |
Աշակերտներ | Francesc Socies i March? |
Անդամակցություն | Սանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա |
Հայր | Josep Llimona i Bonafont? |
Զավակներ | Rafael Llimona Benet?[5] և Maria Llimona i Benet?[6] |
Ազգականներ | Núria Llimona i Raymat?, Mercedes Llimona y Raymat? և Jordi Llimona i Barret? |
Josep Llimona Վիքիպահեստում |
Ժոզեպ Լիմոնա ի Բրուգերա (կատ.՝ Josep Llimona i Bruguera, ապրիլի 8, 1864[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 27, 1934[4][2][1][…], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քանդակագործ[7], կատալոնական մոդեռն արվեստի ականավոր ներկայացուցիչ[8]։
Ժոզեպ Լիմոնան գեղարվեստական կրթություն ստացել է Բարսելոնի Escola de la Llotja դպրոցում։ Արժանանալով դրամաշնորհի՝ ուսումը շարունակել ու ավարտել է Հռոմում։ Իտալիայի մայրաքաղաքում սովորելու ժամանակամիջոցում (1880-1884 թթ.) պատրաստել է կոմս Ռամոն Բերենգեր Երրորդի ձիավոր արձանի մոդելը, որը հետագայում տեղադրվել է Բարսելոնում։ Երիտասարդ քանդակագործի այդ աշխատանքը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականին. հեղինակին շնորհվել է 1888 թվականի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մեդալ։
Վերադառնալով հայրենի երկրամաս՝ Ժոզեպ Լիմոնան իր նոր ստեղծագործություններում իրեն դրսևորել է որպես կատալոնական մոդեռնի աջակից և արվեստի այդ ոճի հաստատման նպատակով ծավալված շարժման ակտիվ անդամ։ Եղբոր՝ Ժուանի հետ նա հիմնել է կատալոնացի նկարիչների՝ Սուրբ Ղուկասի անվան միավորումը[9]։
Ստեղծագործական առաջին շրջանում Ժոզեպ Լիմոնայի աշխատանքներում զգացվում էր ակադեմիականության ազդեցությունը, սակայն Փարիզ այցելելուց և Օգյուստ Ռոդենի աշխատանքներին ծանոթանալուց հետո, վերջինիս ազդեցությամբ, նա դարձել է մոդեռնիզմի հետևորդ։
Տարիների ընթացքում քանդակագործն ստեղծել է ավելի քան հարյուր աշխատանք, որոնց մեջ գերակշռում են կանացի մերկ ֆիգուրները (այդ թվում՝ տունիկայով. դրանք հիմնականում ստեղծվել են 1895-1909 թվականներին) և կրոնական կերպարները (1909-1913 թթ.): Բացի այդ, հանգուցյալների հարազատների պատվերով նա պատրաստել է շիրմարձաններ, մի շարք հուշարձաններ է կանգնեցրել նաև պետական պատվերով։
1907 թվականին «Վհատություն» քանդակի համար Ժոզեպ Լիմոնան արժանացել է Բարսելոնում անցկացված 5-րդ միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի պատվավոր մրցանակի։
Տաղանդավոր արվեստագետի գործերը ցուցադրվել են Մադրիդի, Բրյուսելի, Փարիզի, Բուենոս Այրեսի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսներում։ Ինչպես կատալոնացի վարպետների մեծ մասը, նա նույնպես բազմաթիվ պատվերներ է կատարել Հարավային Ամերիկայի երկրների համար։
Ժոզեպ Լիմոնայի ստեղծագործությունների ընտրանին ներկայումս պահպանվում ու ցուցադրվում է Բարսելոնում գործող կատալոնական արվեստի ազգային թանգարանում (MNAC-ում)[10]։
Անվանի քանդակագործը 1918-1924 թթ. և 1931 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է Բարսելոնի թանգարանների միավորման նախագահը։ Հայրենի քաղաքին մատուցած ծառայությունների համար նա Բարսելոնի քաղաքապետարանի կողմից արժանացել է ոսկե մեդալի։
Ժոզեպ Լիմոնան մահացել է 1934 թվականի փետրվարի 27-ին, Բարսելոնում։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեպ Լիմոնա» հոդվածին։ |
|