Ժոզեֆ Բաստիանիչ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Բոստոնի քոլեջ և Fordham Preparatory School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ռեստորատոր, գինեգործ, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դեմք և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | մայր՝ Lidia Bastianich? |
Ստորագրություն | |
Joe Bastianich Վիքիպահեստում |
Ժոզեֆ Բաստիանիչ (սեպտեմբերի 17, 1968[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի ռեստորատոր, հեղինակ և հեռուստատեսային դեմք: Վերջինս Լիդիա Բաստիանիչի հետ, ով նրա մայրն է և բիզնես գործընկերը, ղեկավարում է 30 ռեստորան 4 երկրներում՝ ներառյալ «Osteria Mozza» իտալական ռեստորանը Լոս Անջելեսում, որն ընդլայնել է իր մասշտաբները 2010 թվականին: Սույն թվականին Բաստիանիչն ու իր մայրը սկսել են համագործակցել բիզնեսմեն Օսկար Ֆարինետտիի հետ՝ «Eataly» բարձրակարգ ուտելիքի և գինու շուկան («Eataly»-ն բացի շուկայից իր մեջ ներառում է նաև ռեստորաններ, հացաբուլկեղենի բաժին, մանրածախ ապրանքներ և խոհարարական դպրոց ) Բոստոնում, Չիկագոյում, Լաս Վեգասում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում և Ստոկհոլմում հիմնելու նպատակով:
Ժոզեֆ Բաստիանիչը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 17-ին, Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասի Աստորիա շրջանում[3]՝ Իստրիայի իտալացի ներգաղթյալներ Ֆելիս և Լիդիա Բաստիանիչների ընտանիքում[4]: Նրա ծնողները ծնվել են Իստրիայում (այժմ՝ Խորվաթիա) և տեղափոխվել են Միացյալ Նահանգներ 1958 թվականին Իստրիայի գաղթի ժամանակ: Չնայած ազգությամբ իտալացի լինելուն՝ ԴՆԹ թեստերը ցույց են տվել, որ Բաստիանիչի ընտանիքի մորական կողմն ունի արևելաեվրոպական և հարավ-արևելաեվրոպական ծագում: Բաստիանիչի մայրը փաստում է, որ ինքն իրեն իտալացի է համարում, չնայած ունի նաև սլավոնական արմատներ[5]: Ջոն մեծացել է՝ աշխատելով իր ծնողների «Felidia»իտալական ռեստորանում, որը գտնվում էր Մանհեթենում: Նա հաճախել է «Fordham Preparatory» դպրոց՝ մինչև Բոստոնի քոլեջ ընդունվելը, որտեղ ավարտել է ֆինանսների ֆակուլտետը[6][7]:
ՈՒոլ Սթրիթում 1 տարի պարտատոմսեր վաճառելուց հետո Բաստիանիչը թողեց իր հիմնական մասնագիտությունը և, չնայած ռիսկերին, մուտք գործեց ուտելիքի արդյունաբերություն[8]: Նա կատարեց մեծ ճանապարհորդություն Իտալիայում: 1993 թվականին մոր հետ միասին նա հիմնադրեց «Becco» իտալական ռեստորանը (իտալերենից թարգմանած՝ «կտուց»[9]): Հետագայում Ջոն համագործակցեց Մարիո Բատալիի հետ՝ «Babbo» (իտալերենից թարգմանած՝ «Հայրիկ»)[10] իտալական ռեստորանը և գինու խանութը հիմնադրելու նպատակով, որը հետագայում «The New York Times»-ի կողմից արժանացավ 3 աստղի[11] և որը վերջին 40 տարվա մեջ առաջին՝ մրցանակի արժանացած իտալական ռեստորանն էր: «Babbo» ռեստորանը նաև արժանացել է 1 Միշլենյան աստղի: Մոր հետ միասին Բաստիանչը հիմնադրել է 7-ից ավել ռեստորան Նյու Յորքում. «Lupa», «Esca», «Casa Mono», «Bar Jamon», «Otto», «Del Posto» և «Eataly» (իտալական շուկա): 2010 թվականին «Del Posto» ռեստորանը, ստացավ 4 աստղ «The New York Times»-ի կողմից[12]. այն Նյու Յորքի՝ այդ մրցանակին արժանացած 5 ռեստորաններից մեկն էր[13]: Բաստիանիչները հետագայում ընդլայնեցին իրենց «ռեստորանային կայսրությունը». 10 ռեստորան Նյու Յորքում, 4 ռեստորան Լաս Վեգասում, 3 ռեստորան Լոս Անջելեսում, 2 ռեստորան Սինգապուրում, 1 իտալական շուկա Չիկագոյում, 1 իտալական շուկա Բոստոնում, 1 իտալական շուկա Լոնդոնում և 2 ռեստորան ՀոնԿոնգում: Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո Մարիո Բատալին հրաժարվեց իր ռեստորաններից՝ վաճառելով իր մասնաբաժինը Բաստիանիչին և նրա քրոջը՝ Տանյա Բաստիանիչ Մանուալիին[14]: «Otto» գինու խանութն ու պիցցերիան փակվեց կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ժամանակ: Երբ այն փակվեց «TimeOut» ամսագիրը գրեց. «Սա մի գեղեցիկ վայր էր՝ մարմարապատ գինու խանութով, որտեղ առաջարկում էին գինի, պանիր և խոզապուխտ, ինչպես նաև ավելի պաշտոնական ճաշարանով, որտեղ առաջարկվում էր պիցցա և պաստա, և ուր հաճելի էր շաբաթվա ցանկացած օր հաճախելը: Մենք նաև կկարոտենք ձիթապտղի յուղով պաղպաղակը[15]:»
Բաստիանիչը 2՝ մրցանակի արժանացած իտալական գինիների մասին գրքերի համահեղինակ է: Նա նաև ունի մեմուարներ՝ «Restaurant Man», որը 2012 թվականի մայիսին՝ թողարկվելուց դեռ 1 շաբաթ չանցած դարձավ «New York Times»-ի բեսթսելլեր[16]:
Բաստիանիչը եղել է մրցավար տարբեր խոհարարական հաղորդաշարերում՝ ամերիկյան ՄաստերՇեֆում, մինչև այն սկսեց շատ ժամանակ տանել նրանից[17], ինչպես նաև «Մանկական ՄաստերՇեֆ»-ում՝ մինչև 2015 թվականի գարուն, երբ 2 հաղորդաշարերում էլ նրան փոխարինելու եկավ Christina Tosi-ն Բաստիանիչի՝ 2014 թվականի նոյեմբերին ֆրանչայզինգից հրաժարվելուց հետո: Ինչևէ, 2018 թվականի մարտի 2-ին նա ժամանակավորապես վերադարձավ «Մանկական ՄաստերՇեֆ»-ի 6-րդ եթերաշրջան որպես մրցավար[18], իսկ ՄաստերՇեֆ վերադարձավ 9-րդ եթերաշրջանից, որը սկսվել էր 2018 թվականի հունիսից: Նա մրցավար է եղել նաև իտալական համանուն «MasterChef Italia» 8 եթերաշրջանից բաղկացած հաղորդաշարում, որը ցուցադրվում էր «Sky Uno» իտալական հեռուստաալիքով[19]: 2019 թվականի մայիսին Բաստիանիչը հայտարարարեց «MasterChef Italia» հաղորդաշարից հեռանալու մասին՝ երաժշտությանը նվիրվելու նպատակով[20]: Նույն թվականի սեպտեմբերի կեսերին Բաստիանչը թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Aka Joe» վերնագրով[20]:
Բաստիանիչը նաև հանդես է եկել «MasterChef Canada» հաղորդաշարում որպես հյուր մրցավար 1-ին եթերաշրջանի 14-րդ սերիայում[21]: Թիմ Լովի և Անտոնիա Լոֆասոյի հետ միասին Ջոն նկարահանվել է CNBC ամերիկյան հեռուստաալիքով ցուցադրվող «Restaurant Startup» ամերիկյան ռեալիթի շոուում, որի գործադիր տնօրեններից մեկը հենց ինքն է[22]:
Բաստիանիչը հատուկ մասնակցություն է ունեցել նաև «An American Girl: Grace Stirs Up Success» ֆիլմում, որտեղ մրցավարի դեր է տարել «Մանկական ՄաստերՇեֆ»-ի՝ ֆիլմի համար հորինված եթերաշրջանում[23]:
2016 թվականի մարտի 16-ից Գվիդո Մեդայի և Դավիդե Վալսեկկիի հետ միասին Ջոն հանրությանը հանձնեց «Top Gear Italia» 1 եթերաշրջանից բաղկացած իտալական ավտոմոբիլային շոուն: 2020 թվականի գարնանը նա նաև հանդես եկավ որպես մրցավար «Sky Uno» իտալական հեռուստաալիքով հեռարձակվող «Italia's Got Talent» և «Family Food Fight Italia» հաղորդաշարերում[24]:
2024 թվականին Բաստիանիչը մասնակցեց «The Masked Singer» հաղորդաշարի 11-րդ եթերաշրջանին: Նա հեռացվեց մրցույթից «Billy Joel Night» սերիայում[25]:
Բատալի և Բաստիանիչ Հյուրընկալության կազմակերպությունը ունի մի քանի ռեստորան մեծ մասամբ Նյու Յորքում և Լոս Անջելեսում՝ ներառյալ «Becco» ռեստորանը Նյու Յորքում, « Chi Spacca» և «Osteria Mozza» ռեստորանները Լոս Անջելեսում:
Batali and Bastianich Hospitality Group own several restaurants mostly in New York City and Los Angeles, including Becco in NYC, Chi Spacca and Osteria Mozza in Los Angeles.
Բաստիանիչն ապրում է Նյու Յորքում իր կնոջ՝ Դիանայի և երեխաների՝ Օլիվիայի, Էթանի և Մայլսի հետ[43]: Նա խոսում է իտալերեն[44]:
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010–մեր օրեր | MasterChef | Մրցավար / Հյուր մրցավար | 208-րդ սերիա |
2011–2019 | MasterChef Italia | Մրցավար | 85-րդ սերիա |
2013–2018 | MasterChef Junior | Մրցավար | 36-րդ սերիա |
2014 | MasterChef Canada | Հյուր մրցավար | 3-րդ սերիա |
2014 | Restaurant Startup | Ջո Բաստիանիչ | 14-րդ սերիա |
2020–2021 | Italia's Got Talent | Մրցավար | 3-րդ սերիա |
2016 | Top Gear Italy | Ջո Բաստիանիչ | 6-րդ սերիա |
2023 | Call My Agent - Italy! | Ջո Բաստիանիչ | Սերիա: Pierfrancesco e Anna |
2024 | The Masked Singer | Spaghetti & Meatballs | 11-րդ եթերաշրջան, մասնակից, էպիզոդ: Group C Premiere: Billy Joel Night |
2024 | L'isola dei famosi | Ջո Բաստիանիչ | Մասնակից |
{{citation}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)