Ժոզեֆ Բոզե ֆր.՝ Joseph Boze | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1745 |
Ծննդավայր | Մարտիգ |
Մահացել է | հունվարի 17, 1826[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Portrait of Gerrit Jan van Houten (1774- )? և Q17335077? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ամուսին | Françoise Boze? |
Երեխաներ | Marie Claudine Ursule Boze? և Fanny Boze?[4] |
Joseph Boze Վիքիպահեստում |
Ժոզեֆ Բոզե (փետրվարի 6, 1745, Մարտիգ - հունվարի 17, 1826[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ։
Ժոզեֆ Բեզեն ծնվել է նավապետ Ժան-Ֆրանսուա Բոզեի ընտանիքում, որը հետագայում դարձավ Հողմակողմ կղզիների նահանգապետ և Մալթայի ֆրանսիացի կոնսուլ։
Մանկուց փոքր Ժոզեֆի մոտ նկատվում էր նկարչության հանդեպ սերը, 17 տարեկանում նա ավարտել է Մարսելի նկարչության դպրոցը։ Դրանից հետո ուսումը շարունակել է Մորիս Կանտեն դե Լատուրի գլխավորությամբ։
Երիտասարդ նկարիչի կարիերան հաջողություն ունեցավ այն ժամանակ, երբ ավարտեց մի քանի պալատականների դիմանկարներ, ինչպես նաև Լյուդովիկոս XVI-ի դիմանկարը։ Բոզեի դիմանկարներից մի քանիսը փորագրվել են։
Հեղափոխության սկզբում Բոզեն նկարում էր Սահմանադրական ժողովի պատգամավորների դիմանկարներ, որոնք արագ փորագրվեցին և տարածվեցին, ինչպես տաք կարկանդակները։ Նկարիչը համաձայնեց պատկերել ոչ միայն լիբերալ Միրաբոի, այլև Ռոբեսպիեռին և Մարատին։ Այնուհետև թագուհի Մարի Անտուանետի դատին նա վկայություն տվեց թագուհու օգտին, որի համար ձերբակալվեց և պահվեց Կոնսերժերի բանտում։ Գլխատման սպառնալիքից նրան փրկեց Ռոբեսպիեռի և նրա ռեժիմի անկումը։ Բոզեն արտագաղթեց Հոլանդիա, այնուհետև Անգլիա։ 1798 թվականին նկարիչը վերադարձավ Փարիզ, որտեղ շարունակեց իր կարիերան ևս 30 տարի։
Ժոզեֆ Բոզեն մահացել է 1826 թվականին Փարիզում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Բոզե» հոդվածին։ |
|