Ժոզեֆ Գեֆս ֆր.՝ Joseph Geefs[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1808[2][3][4][…] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1885[4] (76 տարեկան) |
Վախճանի վայրը | Անտվերպեն, Բելգիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Georges Geefs? և Eugène Geefs? |
![]() |
Ժոզեֆ Գեֆս (հոլ.՝ Jozef Geefs, ֆր.՝ Joseph Germain Geefs), դեկտեմբերի 23, 1808[2][3][4][…], Անտվերպեն, Բելգիա - հոկտեմբերի 9, 1885[4], Անտվերպեն, Բելգիա[5][6]), բելգիացի քանդակագործ, Գիյոմ Գեֆսի եղբայրն է[7]։
Եղբոր հետ միասին նախ սովորել է Անտվերպենի արվեստի ակադեմիայում (1824-1833 թվական), այնուհետև Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում (Ժյուլ Էտյեն Ռամեի մոտ)։ Եղել է Հռոմեական մրցանակի դափնեկիր, որի շնորհիվ մի քանի տարի անցկացրել է Իտալիայում։
1841 թվականից եղել է Անտվերպենի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, իսկ 1876 թվականից` դրա տնօրենը։ Նրա աշակերտներից են եղել, մասնավորապես, Ժոզեֆ Լամբոն և Ի. Մյուլլերը։
Եղել է Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ (1846 թվական)։
Անտվերպենի Լեոպոլդ I-ի ձիարձանի, Բրյուգգեի քաղաքային վարչության քանդակախմբերի, Անտվերպենի Բուրլա թատրոնի, անտվերպենյան կենդանաբանական այգու, Բրյուսելի հյուսիսային կայարանի (չի պահպանվել) հեղինակն է։ Գեֆսի աշխատանքներից առավել հայտնի է «Չար ոգու» արձանը` Լիեժի Սուրբ Պավելի մայր տաճարի համար (1842 թվական), որը ծխական համայնքի կողմից վերադարձվել է այն բացատրությամբ, որ այն շեղել է հավատացյալների ուշադրությունը. այդ արձանի փոխարեն տաճարում ներկայացվել է Գիյոմ Գեֆսի արձանը (1848 թվական), իսկ նրա եղբոր աշխատանքը այժմ գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Գեֆս» հոդվածին։ |
|