Ժոլտ Նադ (հունգ.՝ Nagy Zsolt, մայիսի 25, 1993(1993-05-25), Սեկաշֆեհերվար, Հունգարիա[1]), հունգարացի ֆուտբոլիստ, «Պուշկաշի ակադեմիայի» ակումբի և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից։
Նադը «Լովաշբերեն», «Ֆահերվար» և «Ֆելիչուտ» ակումբների սան է: 2010 թվականին նորամուտն է նշել վերջինիս հիմնական կազմում։ 2011 թվականին տեղափոխվել է «Ֆահերվար»: 2012 թվականի հոկտեմբերի 10-ին Հունգարիայի լիգայի գավաթի խաղարկության «Զալայեգերշեգի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում[2]: 2013 թվականին վարձակալության է տրվել «Պուշկաշի ակադեմիային»։ Մարտի 23-ին «Պակսաի» պահեստայինների թիմի դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի երկրորդ լիգայում[3]: Վարձակալության ավարտից հետո ակումբը մտել է էլիտա և գնել խաղացողի տրանսֆերը։ Հոկտեմբերի 19-ին «Ֆեհերվարի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում[4][5]։
2017 թվականին Նագին վարձակալության է տրվել «Չակվար» ակումբին։ Սեպտեմբերի 2-ին «Սիոֆոկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Հոկտեմբերի 1-ին «Վացայի » դեմ խաղում Ժոլտը խփել է իր առաջին գոլը «Չակվարի» կազմում[7]։ Վարձակալության ավարտին Նագին վերադարձել է «Պուշկաշի ակադեմիա»։
2019 թվականի նոյեմբերի 15-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Նագին նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[8]։ 2022 թվականի հունիսի 11-ին Ազգերի լիգայի խաղում Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[9]։