![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ժոռա թատրոն (ֆր.՝ Thêatre du Jorat) — շվեյցարական թատրոն` տեղակայված Ժոռա շրջանի փոքրիկ Մեզյեր քաղաքում, Լոզանից 15 կմ հեռու։ Հիմնադրված է Ռենե և Ժան Մորաքս եղբայրների կողմից 1908 թվականին։ 2013 թվականից գտնվում է Մեյզերի և Վո կանտոնի ադմինիստրացիայի համատեղ կառավարման ներքո[1]։ Թատրոնի շենքը, որը նախկինում օգտագործվում էր որպես տրամվայների կայան, ամբողջովին փայտից է և տեղավորում է մոտ հազար հանդիսատես։
Թատրոնի պատմության առավել նշանավոր էջը Ռենե Մորաքսի "Դավիթ թագավոր" դրամայի պրեմիերան է (1921 թվական)։ Երաժշտությունը Արթյուր Օնեգեռինն է։ Այնուհետև հեղինակը վերամշակել է այն նույնանուն օրատորիայի։ Հետագայում Մորաքսը բեմականացրեց այստեղ ևս մի քանի իր ներկայացումներից Արթյուր Օնեգերի կամ Ֆրանկ Մարտենի երաժշտությամբ։ 1994 թվականին թատրոնի բեմում տեղի է ունեցել 92-ամյա Յուգ Քյուենոյի վերջին ելույթը` Պ. Ի. Չայկովսկու "Եվգենի Օնեգին" օպերայում[2]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոռա թատրոն» հոդվածին։ |