Ժպտացող մարդը ֆիններեն՝ Hymyilevä mies | |
---|---|
Երկիր | Ֆինլանդիա Շվեդիա Գերմանիա |
Ժանր | դրամա և բոքսի մասին ֆիլմ |
Թվական | մայիսի 19, 2016, սեպտեմբերի 2, 2016, հունվարի 5, 2017[1] և դեկտեմբերի 8, 2016[2] |
Լեզու | ֆիններեն |
Ռեժիսոր | Յուհո Կուոսմանեն[3][4] |
Պրոդյուսեր | Յուսի Ռանտամակի[5] |
Սցենարի հեղինակ | Յուհո Կուոսմանեն և Միկո Միլուլատի |
Դերակատարներ | Յարկո Լահտի, Էերո Միլոնոֆ և Օօնա Այրոլա |
Օպերատոր | Jani-Petteri Passi? |
Մոնտաժ | Յուսի Ռաուտանիեմի |
Պատմվածքի վայր | Հելսինկի |
Կինոընկերություն | Aamu Film Company |
Տևողություն | 96 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ժպտացող մարդը (նաև «Ամենաերջանիկ օրն Օլլի Մյակիի կյանքում», «Լավագույն օրն Օլլի Մյակիի կյանքում», ֆիններեն՝ Hymyilevä mies), 2016 թվականի ֆինլանդական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Յուհո Կուոսմանենի կողմից։ Անգլալեզու վարձույթում ֆիլմը ներկայացվել է The Happiest Day in the Life of Olli Mäki վերնագրով[6]։
Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա։ Գործողությունները ծավալվում են Ֆինլանդիայում 1960-ական թվականներին։ Սյուժեի հիմքում ընկած է սիրային պատմություն, որ ծավալվում է Հելսինկիում 1962 թվականին՝ բռցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար անցկացվելիք մարտից առաջ։ Այդ մարտում ֆինն բռնցքամարտիկ Օլլի Մյակիին պարտության է մատնում նրա ամերիկացի հակառակորդը[6]։
Դերասան | Դեր |
---|---|
Յաարկո Լահտի | բռնցքամարտիկ Օլլի Մյակի |
Օոնա Այրոլա | Ռայա Իյանկյա |
Էերո Միլոֆ | Էլիս Ասկ |
2016 թվականի մայիսին ֆիլմն ստացել է գլխավոր մրցանակ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[7], ինչպես նաև հավակնել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի, որը շնորհվում է նորամուտային լավագույն լիամետրաժ ֆիլմի համար[8]։
2016 թվականի հոկտեմբերին ֆիլմն արժանացել է «Golden Eye» գլխավոր մրցանակի Ցյուրիխի միջազգային կինոփառատոնում[6]։
2016 թվականի սեպտեմբերին կինոնկարն «Օսկարի» ֆիննական հանձնաժողովի կողմից առաջադրվել է ընդգրկվելու «Օսկար» մրցանակի թեկնածուների ցանկում «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[9], սակայն ամերիկյան կիոնակադեմիայի որոշմամբ այն չի ընդգրկվել «Օսկար» մրցանակի թեկնածուների վերջնական ցանկում[10]։
2016 թվականի նոյեմբերի 29-ին նկարահանող խումբն արժանացել է Ֆինլանդիայի պետական մրցանակի մշակույթի ոլորտում[11]։
2016 թվականի դեկտեմբերին ֆիլմին շնորհվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ որպես լավագույն նորամուտային աշխատանք[12]։
2017 թվականի մարտին ֆիլմն արժանացել է Ֆինանդիայի կինեմատոգրաֆիական գլխավոր՝ Յուսի մրցանակի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում[13]։
|