Տեսակ | hotel brand? |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Կազմված է | ibis Hotels? |
Մասն է | Accor Economy hotel brands? |
Սեփականատեր | Accor? |
Ղեկավար կազմակերպություն | Accor? |
Սպասարկող | Accor? |
Հիմնադրված է | 1974 |
Պաշտոնական կայք |
Իբիս (ibis), AccorHotels-ին պատկանող միջազգային հյուրանոցային ընկերություն։ AccorHotels-ը հաշվառված է Փարիզի ֆոնդային բորսայում և հիմնադրվել է 1967 թվականին։ Իբիսն իր առաջին հյուրանոցը բացել է 1974 թվականին։ Հյուրանոցները, ընդհանուր առմամբ, մոտ են լինում քաղաքի կենտրոններին, օդանավակայաններին կամ երկաթուղային կայարաններին և առաջարկում է ցածր տոկոսադրույքներ համաշխարհային հյուրանոցային այլ խմբերի համեմատ։
Առաջին Իբիս հյուրանոցը բացվել է Բորդոյում 1974 թվականին, իսկ տասնամյակի ընթացքում հյուրանոցային շղթան ընդարձակվել է Ֆրանսիայի բոլոր մարզերում, մասնավորապես`քաղաքներում[1]։
AccorHotels-ի տնտեսող հյուրանոցների առանձնահատկությունը ստանդարտ պայմաններն են, բացի բյուջետային hotelF1 և Ibis budget-ը, առաջարկում է 24 ժամյա ընդունելություն։ Սենյակներն ունեն լոգարան, գրասեղան, կրկնակի կամ երկու մեկտեղանոց մահճակալներ, զգեստապահարան և միջազգային ու տեղական հեռուստաալիքներ[2]։ Հյուրանոցը երբեմն ներառում է ռեստորան կամ բար, որն առավոտյան մատուցում է նախաճաշ (04:00-12:00), և որոշ հյուրանոցներում առաջարկվում է 24 ժամյա ճաշացանկ։ Ընդհանրապես, Իբիս հյուրանոցներն առանձնանում են տնտեսող շեշտադրմամբ։ AccorHotels-ը ձգտում է փոխել սա՝ գովազդելով հյուրանոցի բոլոր ձեռքբերումները, առանձնահատկությունները և կարևորելով AccorHotels-ից գոհունակության երաշխիքը[3]։
Բրենդը հյուրանոցներ ունի վեց մայրցամաքների ստորև թվարկված երկրներում[4]։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխարհում գործում են 1088 Իբիս հյուրանոցներ[5]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իբիս (հյուրանոց) կատեգորիայում։ |