Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ազգությունը | Ալբանիա | ||
Քաղաքացիությունը | Ալբանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1973 (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Վլորա, Ալբանիա | ||
Հասակ | 191 | ||
Քաշ | 85 | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լացիո | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1993 — 1994 1994 — 1995 |
Պարտիզանի |
14 (2) | |
Ազգային հավաքական | |||
1996 — 2007 | Ալբանիա | 67 (10) | |
Մարզչական կարիերա | |||
2008 - | Լացիո | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իգլի Տարե (ալբ․՝ Igli Tare, հուլիսի 25, 1973[1][2][3], Վլորա, Vlorë municipality), ալբանացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ներկայումս իտալական «Լացիո» ակումբի մարզական տնօրեն[4]։ Համարվում է Ալբանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Ծնվել է 1973 թվականին, սովորել է Տիրանայի «Qemal Stafa High School» դպրոցում[5]։ Կարիերան սկսել է «Պարտիզան» ակումբում, որից հետո տեղափոխվել է Գերմանիա և խաղացել մի շարք ակումբներում։ Ճանաչում է ձեռք բերել հանդես գալով «Կառլսրուե» ակումբում, իսկ առաջին առավել հաջողված ակումբը կարելի է համար Դյուսելֆորդի «Ֆորտունա» ակումբը, որտեղ անցկացրել է 57 խաղ, խփելով 25 գնդակ։ Մյուս ակումբում՝ «Կայզերսլաուտերնում» նա արդեն այդքան հաճախ չէր հայտնվում հիմնական կազմում։
2001 թվականին տեղափոխվել է Իտալիա։ Վերջին ակումբը նրա համար դարձավ Հռոմի «Լացիոն», իսկ կարիերայի ավարտից հետո, 2009 թ. Տարեն դարձավ այդ ակումբի սպորտային նախագահը։
Իգլի Տարեն համարվում էր Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական կազմի խաղացող, հավաքականի կազմում անցկացրել է 67 խաղ, խփել 10 գնդակ[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգլի Տարե» հոդվածին։ |
|