Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո իսպ.՝ Ignacio Manuel Altamirano Basilio | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Ignacio Manuel Altamirano Basilio |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1834[1][2][3][…] |
Ծննդավայր | Tixtla de Guerrero, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Վախճանվել է | փետրվարի 13, 1893[1][2][3][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] |
Գերեզման | Ռոտոնդան հայտնի մարդկանց |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, դիվանագետ, փաստաբան, վիպասան, ուսուցիչ, ռազմական գործիչ, իրավաբան և վիպասան |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Տոլուկի գրական ինստիտուտ[2] և Q1108060?[2] |
Անդամակցություն | Մեքսիկական աշխարհագրության և վիճակագրության ընկերություն, Իդալգոյի լիցեյ և Sociedad Nezahualcóyotl? |
Ignacio Manuel Altamirano Վիքիպահեստում |
Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո (1834-1893նոյեմբերի 13, 1834[1][2][3][…], Tixtla de Guerrero, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] - փետրվարի 13, 1893[1][2][3][…], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] ), մեքսիկացի գրող, լրագրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
Իգնասիո Մանուել Ալթամիրանոն ծնվել է Գեռերոյի Տիստլա քաղաքում։ Նրա հայրը Տիսլայի քաղաքապետն էր։ Դա Իգնասիոյին հնարավորություն է տվել դպրոց հաճախել այնտեղ։ Հետագայում նա սովորել է Տոլուկայի գրական ինստիտուտում ուսուցչի՝ Իգնասիո Ռամիրեսի՝ իրեն տրված կրթաթոշակով։ Հետագայում Քոլեջիո Լետրանում (իսպ՝. Colegio de San Juan de Letrán) ուսումնասիրել է իրավագիտություն։
1855 թվականին նա միացել է գեներալ Անտոնիո դե Սանտա-Աննի բռնապետության դեմ շարժմանը։ Նա Եղել է«puros» լիբերալ կուսակցության ձախ թևի նշանավոր գործիչ։
1858-1871 թվականներին նախագահ Բենիտո Խուարեսի մտերիմներց էր։ Ֆրանսիացիների՝ Մեքսիկա ներխուժումից հետո Ալթամիրանոն հասկացավ, թե որքան ծանր է իրավիճակը Մեքսիկայի համար, քանի որ, ի տարբերություն ԱՄՆ-ի ներխուժման (1846-1848), որը միավորեց մեքսիկացիներին զավթիչների դեմ, ֆրանսիացիներին աջակցում էին մեքսիկացի պահպանողականները։ 1862-1867 թվականներին նա մասնակցել է անգլո-ֆրակ-իսպանական ներխուժման դիմագրավմանը։ Պատերազմի ավարտին նա արդեն գնդապետ էր։
Ալթամիրանոն հիմնադրել է մի շարք պարբերականներ՝ ( El Federalista ), (1867), «El Correo de México» (1867), «La Tribuna » (1875), «La República » (1980); «El Renacimiento» (1869)՝ կարևոր դեր խաղալով քաղաքական կայունացման գործում։
1870–1880-ական թվականներին Ալթամիրանոն ղեկավարել է «Գրական մեքսիկանիզմ» շարժումը, որը հռչակում էր մշակութային ազատագրման և ինքնահաստատման սկզբունքները։ Ալթամիրանոն մեծ ուշադրություն է դարձրել ազգային ավանդույթների և եվրոպական ժառանգության փոխհարաբերությունների խնդրին, ինչպես նաև Լատինական Ամերիկայում իսպաներենի առանձնահատկություններին։ Գեղարվեստական ստեղծագործություններում Ալթամիրանոյի ռոմանտիկ վերաբերմունքը զուգորդվում է ազգային առանձնահատկությունների և ռեալիստական մեթոդի տարրերի պատկերման կոստումբրիտական փափագով։
1881-1889 թվականներին Ալթամիրանոն եղել է «Մեքսիկայի աշխարհագրության և վիճակագրության ընկերության» նախագահը («Sociedad Mexicana de Geografía y Estadística»): Նա եղել է նաև Գերագույն դատարանի դատավոր, մագիստրոս և գլխավոր դատախազ, ինչպես նաև հանրային աշխատանքների և էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա։
Նա մահացել է 1893 թվականին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնասիո Մանուել Ալթամիրանո Բազիլիո» հոդվածին։ |
|