Քաղաքացիությունը | Սլովենիա և ՀՍՖՀ | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1969[1] (55 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Սլովենիա | |||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իգոր Բենեդեյչիչ (սլովեն.՝ Igor Benedejčič, հուլիսի 28, 1969[1], Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Խաղային կարիերայի ավարտից հետո մարզիչ է։
Խաղացել է «Օլիմպիա» (Լյուբլյանա) և «Կոպեր» ակումբներում, ինչպես նաև Սլովենիայի ազգային հավաքականում։ 2018 թվականին եղել է Սլովենիայի հավաքականի ժամանակավոր մարզիչը։
Մեծահասակների ֆուտբոլում Իգոր Բենեդեյչիչի նորամուտը կայացել է 1991 թվականին «Կոպեր» ակումբի կազմում, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 33 հանդիպման[2]։
Նրա խաղը գրավել է «Օլիմպիա» (Լյուբլյանա) ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որին նա միացել է 1992 թվականին[3]։ Լյուբլյանայի թիմում նա անցկացրել է իր խաղային կարիերայի հաջորդ հինգ մրցաշրջանները[3]։ Լյուբլյանայի «Օլիմպիայում» անցկացրած ժամանակի մեծ մասը թիմի հիմնական կազմի խաղացող էր։
1997-1999 թվականներին Իգորը խաղացել է խորվաթական «Ռիեկա»[4] և սլովենական «Կորոտան»[2] ակումբներում։
1999 թվականին վերադարձել է «Կոպեր» ակումբ, որի կազմում խաղացել է 5 մրցաշրջան։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է 2004 թվականին[2]։
1992 թվականին Իգորն իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։ Հավաքականում իր 7-ամյա կարիերայի ընթացքում նա անցկացրել է 8 հանդիպում երկրի հիմնական թիմի մարզաշապիկով՝ դառնալով 1 գոլի հեղինակ[3]։
Իգոր Բենեդեյչիչը մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին՝ կարճ ընդմիջումից հետո վերադառնալով ֆուտբոլ և գլխավորելով «Ինտերբլոկ» ակումբի մարզչական շտաբը[5]։
Հետագայում նա 2013-2018 թվականներին մարզել է տարբեր տարիքային խմբերի Սլովենիայի երիտասարդական հավաքականները[5]։ 2018 թվականին նա կարճ ժամանակ եղել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար, որը նրա ղեկավարությամբ անցկացրել է երկու հանդիպում[5][6]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)(չաշխատող հղում)
|