Իգոր Միտորայ ֆր.՝ Igor Mitoraj | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր | Oederan, Նացիստական Գերմանիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 2014[1][5][4] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][4] |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և ակնագործ |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Le Grand Toscano?, Colosse? և Ikaria? |
Ուսուցիչ | Tadeusz Kantor? |
Պարգևներ | |
Igor Mitoraj Վիքիպահեստում |
Իգոր Միտորայ (անգլ.՝ Igor Mitoraj, մարտի 26, 1944[1][2][3][…], Oederan, Նացիստական Գերմանիա[4] - հոկտեմբերի 6, 2014[1][5][4], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][4]), լեհ քանդակագործ։ 1968 թվականից ապրել է արտասահմանում (Ֆրանսիա, Իտալիա)[6]։
Ծնվել է 1944 թվականին գերմանական Էդերան քաղաքում։ Մայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանից արտաքսվել է Սաքսոնիա` կատարելով վարձու տարբեր աշխատանքներ։ Հայրը եղել է ֆրանսիացի, Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի սպա, հետո գերվել է գերմանացիների կողմից։ Պատերազմի ավարտին մայրը որդու հետ վերադարձել է Լեհաստան։ Իգորն ավարտել է Բելսկո Բյալայի գեղարվեստական լիցեյը, իսկ 1963 թվականին ընդունվել Կրակովի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է Տադեուշ Կանտորի մոտ։
1968 թվականին ուսումը շարունակելու համար մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի` Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Աշխատել է որպես նկարիչ և գրաֆիկ։ Տարվել է լատինաամերիկյան մոնումենտալ արվեստով, մասնավորապես` մեքսիկական։ 1976 թվականին Փարիզի Լատինական թաղամասի La Hune նշանավոր պատկերասրահում կայացել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը։ Հետագայում զբաղվել է քանդակագործությամբ։ 1977 թվականին կայացել է քանդակների առաջին ցուցահանդեսը։ 1979 թվականին աշխատել է Կարարայում, 1983 թվականից արվեստանոց է բացել Պիետրասանտայում։
Քանդակագործի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ 1986 թվականին նրա աշխատանքների համար առանձին սրահ է հատկացվել Վենետիկի բիենալեում։
Իգոր Միտորայն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում`
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Միտորայ» հոդվածին։ |
|