Իգոր Մորգուլով | |
Կրթություն՝ | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 4, 1961 (63 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Իգոր Մորգուլով (ռուս.՝ Игорь Владимирович Mоргулов, մայիսի 4, 1961), ռուս դիվանագետ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, միջազգային գործերով ռուսական խորհրդի նախագահության անդամ։
1983 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ Տիրապետում է չինարեն և անգլերեն լեզուներին։
ԱԳՆ համակարգում աշխատում է 1991 թվականից, տարբեր դիվանագիտական պաշտոններ Է զբաղեցրել նախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանում (ՉԺՀ, ԱՄՆ, Ճապոնիա)։
2011 թվականի դեկտեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]։
2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ռուս-ճապոնական խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում[2]։
Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Մորգուլով» հոդվածին։ |
|