Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Մոլդովա Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 27, 1983[1] (41 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իգոր Ալեքսանդրովիչ Պիկուշչակ (ռուս.՝ Игорь Александрович Пикущак, մարտի 27, 1983[1], Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի և ռուս[2] ֆուտբոլիստ, հարձակվող։
Ութ տարեկանից ֆուտբոլ է սովորել Տիրասպոլի ՕՌՄՊՄԴ-4-ում Սերգեյ Տորոպովի մոտ, մեկ տարի խաղացել է որպես դարպասապահ, պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Տիրասպոլի «Շերիֆ» ակումբում, որտեղ 2001-2003 թվականներին անցկացրել է 12 խաղ և աչքի է ընկել մեկ գոլով։ 2003 թվականին տեղափոխվել է «Տիրասպոլ»։ Մանսակցելով 124 հանդիպան և խփելով 30 գոլ՝ 2008 թվականին վերադարձել է «Շերիֆ»։ Այս երկու ակումբների կազմում 2007/08 մրցաշրջանում դարձել է Մոլդովայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2009 թվականին 12 հանդիպում է անցկացրել Չինաստանի առաջին դիվիզիոնի «Բեյցզին Հունդենում»՝ «Բեյցզին Գոանի» ֆարմ-ակումբի կազմում։ Նույն թվականին տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար» ակումբ։ Դարձել է Պրեմիեր լիգայում «Կրասնոդարի» առաջին գոլի հեղինակը։
Առաջին մրցաշրջանում Ռուսաստանում մասնակցել է 4 խաղի և խփել է 1 գոլ, իսկ 2009 թվականի սեպտեմբերին վնասվածք է ստացել, որի պատճառով չի խաղացել մինչև 2010 թվականի հունիսը։ Երկրորդ մրցաշրջանում 20 խաղում խփել է 2 գոլ։ 2011/12 մրցաշրջանն սկսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ամկարի» դարպասը խփած գոլով և երկրորդ տուրում «Սպարտակ Նալչիկի» դարպասին խփած գոլով։ Դրանից հետո նա սկսել է խաղադաշտ դուրս գալ բոլոր խաղերում՝ ընդհուպ մինչև «Դինամոյի» դեմ խաղում ոտքի կոտրվածք ստանալը։ Այդ վնասվածքի պատճառով չի խաղացել մինչև նոյեմբեր։ Հետո հիմնականում դուրս է եկել փոխարինման, դարձել է գոլի հեղինակ՝ գնդակն ուղարկելով «Թերեքի» դարպասը։ Առաջնության 19 խաղում խփել է 4 գոլ։
2012 թվականի հուլիսի 26-ին հայտարարվել էր, որ Պիկուշչակը տեղափոխվել է «Ամկար»[3]։ Սեպտեմբերի 17-ին «Վոլգայի» հետ խաղում խփել է իր առաջին գոլ ակումբի կազմում՝ աչքի նկնելով հանդիպման վերջին րոպեներին, ինչը թիմին թույլ է տվել հաղթել 3:2 հաշվով։ Հոկտեմբերի 3-ին Կազանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում «Ռուբինի» դեմ խաղում (1:0) և արդեն 3-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Պավել Իգնատովիչին։ 2012 թվականի հոկտեմբերի 26-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հանդիպման 94-րդ րոպեին հաղթանակ է պարգևել «Ամկարին»[4]։
2015 թվականի հունիսի 1-ին հայտնի է դարձել, որ Պիկուշչակը վերադարձել է «Շերիֆ»[5], բայց երկու ամիս անց կրկին դարձել է ազատ գործակալ։ 2016 թվականի մարտի 23-ին պայմանագիր է կնքել Քիշնևի «Ակադեմիայի» հետ[6], 2016 թվականի հունիսին տեղափոխվել է Բելցիի «Զարյա» ակումբ[7][8]։
Պիկուշչակը Մոլդովայի հավաքական է հրավիրվել «Տիրասպոլի» կազմում հանդես գալու ժամանակ։ Մինչև Չինաստան տեղափոխվելը մասնակցել է 5 խաղի և խփել է մեկ գոլ։ Դրանից հետո եղած ընդմիջումն ավարտվել է 2011 թվականին։ Այդ ժամանակից ի վեր պարբերաբար հանդես է եկել հավաքականում։
2017 թվականից ընդգրկվել է «Կրասնոդար» ակումբի համակարգում[9], աշխատել է հարձակվողների հետ[10], ընդգրկված է եղել երիտասարդական թիմի մարզչական շտաբում[11], գլխավորել է «Կրասնոդար 2-ը» երկրորդ թիմը ՖԱԼ առաջնությունում[12]։ 2018 թվականի ապրիլի 5-ին գլխավորել է «Կրասնոդարի» երիտասարդական թիմը[13][14]։ 2018 թվականի ամռանը դարձել է «Կրասնոդար-2»-ի ավագ մարզիչ[12][15], Ռուսաստանի ՖԱԼ 2018/19 առաջնության աշնանային հատվածում դե ֆակտո եղել է գլխավոր մարզիչ (դե յուրե գլխավոր մարզիչ լինել նրան թույլ չի տվել Pro կարգի մարզչական արտոնագրի բացակայությունը[16])։ 2019 թվականի փետրվարին տեղափոխվել է ակումբի համակարգում հարձակվողների հետ աշխատելու պաշտոնի, 2019 թվականի ապրիլին հեռացել է ակումբից[10][16]։
2019 թվականի ամռանը նշանակվել է հայկական «Նոա» ակումբի գլխավոր մարզիչ[17]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Պիկուշչակ» հոդվածին։ |
|