Իգոր Վովկովինսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1982 |
Ծննդավայր | Բար, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 20, 2021[1] (38 տարեկան) |
Մահվան վայր | Ռոչեսթեր, Մինեսոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | John Marshall High School? |
Մասնագիտություն | դերասան |
Igor Vovkovinskiy Վիքիպահեստում |
Իգոր Վովկովինսկի (սեպտեմբերի 18, 1982, Բար, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2021[1], Ռոչեսթեր, Մինեսոտա, ԱՄՆ), ուկրաինական ծագում ունեցող ամերիկացի դերասան։
Հայտնի է իր բարձր հասակով` 234,5 սմ։ Հիշատակվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 1989 թվականին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ էլ հռչակի է արժանացել։ Վոլկովինսկին մահացել է 38 տարեկան հասակում, սրտի կաթվածից՝ 2021 թվականի օգոստոսի 20-ին[2][3]։
Իգոր Վովկովինսկին ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 18-ին Վիննիցայի մարզի Բար քաղաքում։ 1989 թվականին իր մոր՝ Սվետլանայի և ավագ եղբոր՝ Օլեգի հետ, նա արտագաղթեց ԱՄՆ (Ռոչեսթեր, Մինեսոտա)։ Հենց այնտեղ էլ նրանց հաջողվել է միջոցներ հայթայթել վիրահատության և բուժման համար, ինչը այն ժամանակ Իգորին անհրաժեշտ էր։ Այդ ժամանակ նա ուներ 182 սմ հասակ և կշռում էր ավելի քան 90 կգ։
2010 թվականին նա ճանաչվել է որպես ԱՄՆ ամենաբարձրահասակ բնակիչ։
Հանրաճանաչություն ձեռք բերելուց հետո նա հանդես է եկել որպես Բարաք Օբամայի «մեծ» աջակից 2012 թվականի նախընտրական արշավների ժամանակ։
Իգոր Վովկովինսկիին համաշխարհային ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ նա գրկած բեմ բարձրացրեց «Եվրատեսիլ 2013»-ի մասնակից Զլատա Օգնևիչին[4]։
Թվական | Հայերեն անվանում | Դերեր | ||
---|---|---|---|---|
2007 | ֆիլմ | Inside Extraordinary Humans: The Science of Gigantism | Խաղում է ինքն իրեն | |
2010 | ֆիլմ | Դոկտոր Օզի շոու | Խաղում է ինքն իրեն | |
2011 | ֆիլմ | Ամուրի շաբաթ | խաղում է Ջոնի Հայդեվեյի բարձրահասակ ընկերոջը |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Վովկովինսկի» հոդվածին։ |
|