Իդա Նիլսսոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Lund Cathedral parish, Շվեդիա[4][1][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1920[1][5][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Lund Cathedral parish, Շվեդիա[1][5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[2] |
Մասնագիտություն | քանդակագործ, արվեստագետ և հնագետ |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուսուցիչ | Jens Adolf Jerichau?[2] |
Հայր | Սվեն Նիլսոն[6][3][2] |
Մայր | Elisabet Cecilia Berg?[3][6][2] |
Ida Göthilda Nilsson Վիքիպահեստում |
Իդա Գյոթիլդա Նիլսսոն (շվեդ.՝ Ida Göthilda Nilsson, փետրվարի 7, 1840[1][2][3][…], Lund Cathedral parish, Շվեդիա[4][1][3] - դեկտեմբերի 24, 1920[1][5][2], Lund Cathedral parish, Շվեդիա[1][5]), շվեդ նկարիչ, քանդակագործ, ասացվածքներ հավաքող և գրի առնող։
Իդա Նիլսսոնը ծնվել է 1840 թվականին, Լունդում, Լունդի համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Սվեն Նիլսսոնի և Էլիզաբեթ Սեսիլիա Բերգի ընտանիքում։ Եղել է ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերը։ Պահպանվել է Իդա Նիլսսոնի չհրապարակված ձեռագիրը, որում նա մանրամասն նկարագրում է իր մանկությունը ծնողների տանը[7]։
Իդան հաճախել է Լունդ քաղաքի դպրոց, ինչպես նաև մասնավոր դասեր է ստացել լեզուների, երաժշտության և նկարչության բնագավառում։ Որպես կին՝ նա չէր կարողացել համալսարան ընդունվել, բայց ինքնուրույն ուսումնասիրել է այն, ինչը նրան առավել գրավել է՝ արվեստը և հնագիտությունը։ Հոր շնորհիվ նա հնարավորություն է ունեցել հաճախել գիտաժողովների, այդ թվում Անգլիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Դանիայում, ինչպես նաև այցելել է թանգարաններ և պատմական հուշարձաններ[7]։
Երբ Իդա Նիլսսոնն իր ընտանիքի հետ բնակվել է Ստոկհոլմում, մտերմացել է գրող Ֆրեդրիկա Բրեմերի հետ և պարբերաբար այցելել նրա սալոն։ Իդան հիացել է Ֆրեդրիկով, սակայն, նրա հետ չի ամուսնացել ազատությունն ու անկախությունը պահպանելու նպատակով։ Բրեմերն էլ իր հերթին բարձր է գնահատել Իդայի մտերմությունն ու անմիջականությունը[7]։
1870-ական թվականներին Իդա Նիլսսոնը հետաքրքրվել է քանդակագործական արվեստով և Կոպենհագենի Թագավորական ակադեմիայում սկսել դասեր ստանալ Ենս Երիխաուից։ Նրա գործերից են հոր և ընկերուհու՝ Աննա Իերտա-Ռետցիուսի դիմանկարային կիսանդրիները։ Իդայի ստեղծած ոչ բոլոր քանդակներն են պահպանվել, մասնավորապես, Ֆրեդրիկա Բրեմերի կիսանդրին հայտնի է միայն գրավոր ապացույցներով[7]։
Դարի վերջում Իդա Նիլսսոնը սկսել է հավաքել ասացվածքներ և առածներ Սկոնեի նահանգից։ Նա հավաքված նյութը բաժանել է թեմատիկ խմբերի այբբենական սկզբունքով։ Բացի այդ, նա նշել է դրանց ծագման ճշգրիտ վայրը։ Այդ աշխատանքը կազմակերպել է սերտորեն համագործակցելով հասարակ ժողովրդի հետ՝ օգտագործելով գիտական մեթոդներն ու իր վարպետությունը[7]։
Իդա Նիլսսոնը մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 24-ին, Ծննդյան տոների նախօրյակին։ Թաղված է սիրելիների կողքին՝ Լունդի գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Նիլսսոն» հոդվածին։ |