Իզաբելլա Բլյում | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1892[1] |
Ծննդավայր | Բաուդուր, Սեն Գիսլեն, Մոնս, Էնո, Բելգիա |
Մահացել է | մարտի 12, 1975[2][1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և ուսուցչուհի |
Զբաղեցրած պաշտոններ | Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և Municipal councillor in Belgium? |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն, Belgian Socialist Party?, Բելգիայի կոմունիստական կուսակցություն[3] և Belgian Labour Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jean Blume? |
Isabelle Blume Վիքիպահեստում |
Իզաբելլա Բլյում (մայիսի 22, 1892[1], Բաուդուր, Սեն Գիսլեն, Մոնս, Էնո, Բելգիա - մարտի 12, 1975[2][1], Բրյուսել, Բելգիա), բելգիացի հասարակական գործիչ, մասնագիտությամբ պատմության և գրականության ուսուցիչ։ 1918–1951 թվականներին եղել է բելգիական սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ) անդամ, որից հեռացվել է խաղաղության կողմնակիցների համաշխարհային երկրորդ կոնգրեսին մասնակցելու համար։ Ինչպես նաև եղել է խաղաղության պաշտպանության Բելգիական միության գործադիր կոմիտեի և Խաղաղության համաշխարհային խորհըրդի անդամ։ 1953 թվականին դարձել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր։
Իզաբելլա Բլյումը ծնվել է 1892 թվականի ապրիլի 22-ին, Բելգիայի Բաուդոուր գյուղում։ 1911 թվականին Լիեժում ստանում է ուսուցչի որակավորում։ Այնուհետև Ժնևում սկսել է ուսումնասիրել աստվածաբանություն[4]։ Նրա հայրը եղել է քահանա։ Իզաբելլան 1913 թվականին ամուսնանում է հոգևոր հովիվ Դավիդ Բլումեի հետ։ Ամուսինը եղել է Բելգիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրենը։ Նրանք ունեին երեք զավակ[5]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Բլյում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 453)։ |