Իզաբելլա Տոբիաս | |
---|---|
Իզաբելլա Տոբիասն ու Դեյվիդաս Ստագնյունասը 2011 թվականին | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Isabella Tobias |
Ազգություն՝ | ամերիկացի |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 23, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
Մարզիչ(ներ)՝ | Ալեքսեյ Գորշկով Իգոր Շպիլբանդ |
Հասակ՝ | 163 սմ |
Իզաբելլա Տոբիաս (անգլ.՝ Isabella Tobias, օգոստոսի 23, 1991, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գեղասահորդ, ով հանդես է գալիս իսրայելցի Իլյա Տկաչենկոյի հետ միասին՝ ներկայացնելով Իսրայելը[1]։ Նախկինում նա Դեյվիդաս Ստագնյունասի հետ ներկայացրել է Լիտվան պարեր սառույցի վրա մարզաձևում։ Երկու անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն։
Նախկինում Իզաբելլա Տոբիասը Օթար Ջափարիձեի հետ ներկայացրել է Վրաստանը պատանեկան մակարդակում։ 2016 թվականի ապրիլի 1-ի տվյալներով՝ Իզաբելլա Տոբիասն ու Իլյա Տկաչենկոն Չմշկասահորդների միջազգային միության կազմած վարկանշային աղյուսակում զբաղեցնում են 47-րդ տեղը[2]։
Իզաբելլա Տոբիասը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 23-ին Նյու Յորքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա մի կարճ ժամանակ սովորել է Կոլումբիայի համալսարանի ընդհանուր կրթության դպրոցում[3]։ 1999-2007 թվականներին նա հաճախել է Ջորջ Բալանչինի Ամերիկյան բալետի դպրոց և ելույթ ունեցել Նյու Յորք Սիթի բալետի (անգլ.՝ New York City Ballet) կազմում[4]։
2012 թվականի հոկտեմբերին Իզաբելլա Տոբիասը դիմում է ներկայացրել Լիտվայի Հանրապետության նախագահին իրեն բացառության կարգով Լիտվայի քաղաքացիություն տալու համար[5]։ Դա արվել է այն նպատակով, որ ինքն իրավունք ունենա Դեյվիդաս Ստագնյունասի հետ ներկայացնել Լիտվան 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Դրանից բացի՝ 2012 թվականին գարնանը Իզաբելլա Տոբիասն սկսել է սովորել լիտվերեն[5]։ 2013 թվականի հունվարին Լիտվայի քաղաքացիության հարցերով հանձնաժողովը միջնորդել է Տոբիասին չտրամադրել Լիտվայի քաղաքացիություն, քանի որ նա չի համապատասխանում օրենքով սահմանված չափանիշներին. «նա չունի Լիտվային մատուցած նշանակալի ծառայություններ և ինտեգրված չէ Լիտվայի հասարակական կյանքում»[6]։ Նույն ամսում Լիտվայի նախագահը մերժել է Իզաբելլա Տոբիասի դիմումը[7]։ Սակայն Օլիմպիական խաղերի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Իզաբելլա Տոբիասն ստացել է Լիտվայի քաղաքացիություն և Դեյվիդաս Ստագնյունասի հետ ներկայացրել է Լիտվան Սոչիի Օլիմպիական խաղերում։
Սոչիի Օլիմպիական խաղերից հետո Իզաբելլա Տոբիասն սկսել է ելույթ ունենալ ռուս գեղասահորդ Իլյա Տկաչենկոյի հետ, և նրանք որոշել են ելույթ ունենալ Իսրայելի դրոշի ներքո։ 2015 թվականի հուլիսի վերջին զույգը մասնակցել է Լեյք Փլեսիդում կայացած առաջնությանը, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը[8]։ Նույն թվականին նրանք Ֆինլանդիայում մասնակցել են «Finlandia Trophy» առաջնությանը, որտեղ համառ պայքարի շնորհիվ զբաղեցրել են երկրորդ տեղը[9]։ 2015 թվականի հոկտեմբերին Սարանսկում մասնակցել է Մորդովյան զարդանախշեր մրցությանը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[10]։ Հետագայում Իզաբելլա Տոբիասն ու Իլյա Տկաչենկոն Էստոնիայում մասնակցել են Տալլինի գավաթի առաջնությանը։ Զույգը հաջողությամբ է ելույթ ունեցել նաև 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում և ընդգրկվել է մայրցամաքի գեղասահորդների տասը լավագույն զույգերի շարքում։
(Դեյվիդաս Ստագնյունասի հետ)
Մրցաշրջան | Կարճ պար | Կամավոր ծրագիր |
---|---|---|
2012-2013 | Օկլահոմա Ռիչարդ Ռոջերս և Օսկար Համմերսթայն |
Համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ № 2 Սերգեյ Ռախմանինով |
2011-2012 | Medley, Շակիրա | Let's Twist Again Only You Tutti Frutti |
2010-2011 | «Ծաղիկների վալսը» «Շելկունչիկ» բալետից, Պյոտր Չայկովսկու |
«Թշվառները» Կլոդ Միշել Շյոնբերգ |
(Օթար Ջափարիձեի հետ)
Մրցաշրջան | Օրիգինալ պար | Կամավոր ծրագիր |
---|---|---|
2007-2008 | «Երկու կիթառ» Zoltan and his Gypsy Ensemble-ի կատարմամբ և «Очи чёрные» Bigrock Balalaikas-ի կատարմամբ |
Սառաբանդա Գեորգ Ֆրիդրիխ Հենդել «Furioso» Aria «Sarabande Suite» Globus |
(Իլյա Տկաչենկոյի հետ)
Մրցություն-մրցաշրջան | 2015-2016 |
---|---|
Աշխարհի առաջնություն | 12 |
Եվրոպայի առաջնություն | 10 |
Finlandia Trophy | 2 |
Տալլինի գավաթ | 1 |
Մորդովյան զարդանաշխեր | 2 |
Առաջնություն Լեյք Փլեսիդում | 1 |
(Դեյվիդաս Ստագնյունասի հետ)
Մրցություն | 2010-2011 | 2011-2012 | 2012-2013 | 2013-2014 |
---|---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | 17 | |||
Աշխարհի առաջնություն | 14 | 18 | 15 | |
Եվրոպայի առաջնություն | 12 | 9 | 9 | |
Լիտվայի առաջնություն | 1 | 1 | ||
Rostelecom Cup. գրան-պրի էտապներ | 5 | |||
Skate America. գրան-պրի էտապներ | 3 | 7 | ||
Nebelhorn Trophy | 11 | 5 | ||
Icechallenge | WD | |||
NRW Trophy | 3 | |||
Զագրեբի ոսկե չմուշկ | 4 | |||
Պավել Ռոմանի հիշատակին նվիրված մրցություն | 4 |
WD = հեռացվել է մրցությունից
(Օթար Ջափարիձեի հետ)
Մրցություն | 2007-2008 |
---|---|
Աշխարհի պատանեկան առաջնություն | 14 |
Պատանեկան գրան-պրիի էտապներ, Գերմանիա | 7 |
Պատանեկան գրան-պրիի էտապներ, Մեծ Բրիտանիա | 6 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Տոբիաս» հոդվածին։ |
|