Իզատին, հետերոցիկլային միացություն, դեղնակարմիր բյուրեղներ են, հալ. ջերմաստիճանը՝ 203,5 °C, լուծվում է ացետոնում, բենզոլում, մեթիլալկոհոլում, տաք ջրում, վատ՝ սառը ջրում և եթերում։ Իզատինը հանդես է գալիս երկու տաուտոմեր՝ լակտամային և լակտիմային ձևով։
Ունի թույլ հիմնային և թթվային հատկություն, հիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր։ Հեշտությամբ ալկիլացվում է, ացիլացվում, նիտրացվում ևն։ Ստացվում է ինդիգոյի օքսիդացումից, անիլինից և այլ եղանակներով։ Իզատինը և դրա մի քանի ածանցյալներ կիրառվում են կուբային ներկերի ստացման, ինչպես նաև և այլ տարրեր հայտնաբերելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։ |